Posted in Ճամփորդություններ

մի հրաշալի օր

Ընկեր Քրիստինեի և ընկեր Հասմիկի հետ գնացինք Արմաղան լեռ: Ընթացքում ունեցանք մեկ կանգառ: Այնտեղ նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը: Սկզբում բարձրանալը հեշտ էր, բայց քիչ-քիչ սկսեց բարդանալ: Մենք անհամբեր ուզում էինք տեսնել գագաթը, քանի որ արդեն հոգնել էինք: բարձրանում էինք ավելի ու ավելի բարձր։ Ահա և այդ պահը մենք հաղթահարեցինք Արմաղան լեռը; Չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ինչ զգացողություններ ունեի: Ուզում էի զանգահարել ընտանիքիս ու ասել, որ ես վերևում եմ։ Ցավոք, կապ չկար։ Սարի գագաթին գտնվում էր փոքր լիճ, կողքին կար նորակառույց եկեղեցի: Տեսարանը ուղղակի աննկարագրելի գեղեցիկ էր: Այնտեղ հանդիպեցինք ճանապարհորդների, ծանոթացանք նրանց հետ, զրուցեցինք։ Նրանք պատմեցին, թե ինչպես են բարձրացել սարը։ Երբ ասացինք, թե քանի րոպեում ենք բարձրացել, նրանք զարմացան, քանի որ ճանապարհորդները գագաթին հասան երկու ժամում, իսկ մենք՝ 40 րոպեում։ սարը իջնելու ընթացքում բարձր տրամադրություն ունեինք, իրար օգնելով իջնում-սղում եինք ներքև։ ծիծաղում եինք, տարբեր պատմություններ հիշում։ Լուսանկարներն այժմ ինձ հիշեցնում են այդ հրաշալի օրը։

Posted in Ճամփորդություններ

Ռազմարզական ճամբար

Առավոտյան բոլորս բարձր տրամադրությամբ սկսեցինք մեր օրը։

Ճամբարը սկսեվեց Զանգակատան զորամասով: Այնտեղ զինվորները ծանոթացրեցին զենքերի տեսակներին, սովորեցրեցին զենքեր քանդել֊հավաքել, կրակեցինք, նռնակներ նետեցինք, նրանց հետ ճաշեցինք, խոսեցինք, իրենց առօրյան պատմեցին : Կես օր նրանց հետ ապրեցինք։ հասկացանք, որ այդ ամեն ինչի համար շատ մեծ պատասխանատվություն է պետք: պատմեցին, որ աղջիկներն ամենալավ դիպուկահարներն են լինում, մենք այդ փաստից շատ ոգևորվեցինք: Հաջորդ կանգառն էր անձրևոտ Արատես, բոլորս հոգնած և քաղցած էինք։ Տեղավորվեցինք մաքուր սենյակներում, բաժանվեցինք ջոկատների, ընթրեցինք։ Եկավ իմ ամենասիրելի պահը խարույկի մոտ զրույցները, հետաքրքիր խաղերը և հաջորդ օրվա պլանների քննարկումը: Առավոտյան մարմնամարզությունից և նախաճաշից հետո ուղեվորվեցինք դեպի Սմբատաբերդ Արտաբույնքի դպրոցի սովորողների հետ։ ֆիզիկապես դժվար փորձություն էր, սակայն սպասվածից ավելի արագ հաղթահարեցինք բարձունքը։ վերադառնալով Արատես բոլորս մտերմացել էինք։ երեկոյան զրույցում էինք տարբեր թեմաներից, հետաքրքիր խաղեր խաղում։ Օրը սկսեցինք ծառատունկով, տնկեցինք 50 խնձորենի Ընկեր Ալինայի և Ընկեր Էրիկի օգնությամբ։ Օրվա 2րդ կեսին հանդիպեցինք մարզպետի հետ խոսեցինք մեր նախարարությունների մասին։ երեկոյան պարեցինք հին հայկական պարեր և դիմավորեցին Կոմանդոսի սպաների մեկի հետ։ Վերջին օրը բոլորս մի քիչ տխուր էինք։ Կոմանդոսի հետ գնացինք անտառ ջոկատներով տրված տվյալների համաձայն կողմնացույցով որոշեցինք կոների գտնվելու վայրը։ Վերադարձանք սենյակ հավաքեցինք իրերը, մաքրեցինք սենյակները և շարժվեցինք Արատեսից դեպի զորաց եկեղեցի։

Posted in Ճամփորդություններ

դեպի Իջևան

Օր՝ 1️⃣
Առավոտյան ժամը 10-ին շարժվեցինք դպրոցի երթուղայինների մոտից: Ամբողջ ճանապարհի ընթացքում խոսեցինք և խաղացինք խաղեր: Նախաճաշեցինք Սևանում, Քայլեցինք դեպի Լաստիվեր։ Մենք մի քանիսով առաջ անցանք, երգելով-պարելով հասանք Լաստիվերի Անապատը:  ամենահավվեսը դա ճոճոնակն էր ծառերի արանքում, ջրվեժի վերևում: Նկարվեցինք, խաղացինք խոսեցինք ու բարձրացանք արդեն դեպի մեքենան: Միանգամից շարժվեցինք դեպի մեր հյուրատուն։ Գնացինք տեղավորվեցինք ճաշեցինք ու երեկոյան աղջիկներով ընկեր Վարդուհու հետ գնացինք երեկոյան Իջևանի զբոսանքի: 

🌅🌞🌅🌞

🌄🌞 🌄🌞

օր 2️⃣

Առավոտյան մենք արթնացանք լվացվեցինք պատրաստվեցինք ու գնացինք նախաճաշելու, նախաճաշելուց հետո մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Մակարավանք: եղանակը ահավոր անձրևոտ էր: Մակարավաքից հետո մենք գնացինք՝ Ծռվզի վանք (Ձորո-Մորո): ընթացքում արև էր դուրս գալիս: Վերադարձանք հյուրատուն ու գնացինք բոլորով VIAR (վիրտուալ իրականություն) խաղալու: VIAR-ից հետո թղթախաղով Cant Stop խաղացինք: Մինչ ուշ գիշեր խաղում էինք VIAR կամ թղթախաղ: Ընթացքում թեյ-սուրճ էինք խմում:

օր 3️⃣

Արթնացանք լվացվեցինք ու գնացինք խոհանոց նախաճաշի: Արդեն հավաքվեցինք ու լքեցինք մեր հյուրատունը: Առաջին կանգառը կատարեցինք՝ Դեբետ գետի և Իջևանի գետիկի խառնարանի մոտ: Մի փոքր հանգստացանք ու գնացինք՝ Աղավնավանք: Հաջորդ մեր կանգառը Տունն էր: Մեքենայի մեջ խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք տարբեր թեմաններից, ճանաչեցիք իրար ավելի մոտիկից:

Posted in Ճամփորդություններ

Դեպի Արատես

Օգոստոսի 28-ին, ժամը՝ 12:00,  սկսվեց մեր ճամփորդությունը։ Մեր առաջին կանգառը եղավ Ջրովանքը։ Այնտեղ հասնելու համար մենք բավականին երկար քայլեցինք։ Հետո ետ վերադարձանք և շարունակեցինք ճանապարհը։ Մի քանի ժամ անց հասանք Արատես, ճամպրուկները դասավորեցինք սենյակներում և քայլելով հասանք Արատեսի վանք։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի մոտ։ Առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք ու գնացինք Արատես՝ գետի հոսանքին հակառակ քայլելու․ տպավորիչ էր։ Հոգնած, թրջված վերադարձանք, ճաշեցիք։ Հետո հավաքեցինք սալոր և համեղ կոմպոտ պատրաստեցինք մեր ուսուցչուհիների հետ։ Հաջորդ օրը նախաճաշեցինք, հավաքվեցինք և վերադարձանք։