Posted in աշխարհագրություն 9

1. Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.

1) արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը

2) գյուղատնտեսությունը.4)տեղեկատվական ոլորտը

2. Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

3. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.

1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

2) պլաստմասսա — մեքենաշինություն 3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն

4) պողպատ — մետաղաձուլություն

4. Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է. 1) Ֆրանսիան 3) Ճապոնիան 2) Չինաստանը 4) Ավստրալիան

5. Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.

· 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը

· 2) Ճապոնիան 4) Գերմանիան

6. Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն. 1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

7. Ո՞ր պնդումն է սխալ.

· 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:

· 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:

· 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:

· 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

8. Ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում: 2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն ատոմային էլեկտրակայանները: 3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են զարգացող երկրներում: 4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում զարգացած երկրներին:

9. Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

· 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

· 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

10. Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.

· 1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը

· 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը

11. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.

· 1) հաստոց —մետաղաձուլություն

· 2) պլաստմասսա — մեքենաշինություն

· 3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

· 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն

12. «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 1) հացահատիկային — բրինձ 2) կերային — ցորեն

3) բանջարաբոստանային — կաղամբ 4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13. Ո՞ր պնդումն է սխալ. 1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: 2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա ունեցող շրջաններում: 3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է: 4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրները:

14. Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

· 1․ թեյ ա. Հնդկաստան

· 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա

· 3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա

· 4․ սուրճ դ. Չինաստան 1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

15. Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.

· 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին

· 2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

16. Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են. 1) բամբակենին և ցորենը 3) սոյան և արևածաղիկը 2) կարտոֆիլը և ձիթապտուղը 4) եգիպտացորենը և բրինձը

17. Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

· ծխախոտ ա. հացահատիկային

· գարի բ. տեխնիկական

· վարունգ գ. այգեգործություն

· խնձոր դ. բանջարաբոստանային 1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ 4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

18. «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը. 1) սուրճ — Բրազիլիա 2) թեյ — Հնդկաստան 3) բրինձ — Արգենտինա 4) եգիպտացորեն — ԱՄՆ

Posted in աշխարհագրություն 9

«Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» տեղեկատվական հանդիպում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրի՝ «Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի մասին հանդիպում-քննարկում։
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Մերգելյան ինստիտուտի (Հակոբ Հակոբյան 3) 11-րդ հարկում՝ COWO-ի մեծ սրահում։
Միջոցառման ժամանակ ԲՏԱ նախարարության անդամները կներկայացնեն ծրագրի նպատակը, բաղադրիչների նկարագիրը, մասնակցության կարգը, գնահատման ընթացակարգը։ Իսկ ծրագրերի կառավարման և ֆանդրեյզինգի մենթոր Տիգրան Սուքիասյանը կսովորեցնի ճիշտ հայտադիմում լրացնել և կպատասխանի Ձեր հարցերին։

Ծրագրի երեք բաղադրիչներն են՝ մեկնարկային, անցումային և կայացած
ընկերությունների համար։
Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու
տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների
առաջխաղացմանը։
Անցումային բաղադրիչ (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու
տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի,
ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։
Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչ (մինչև 50 միլիոն ՀՀ դրամ)․
նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել
հավակնոտ ծրագրի իրականացմանը։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար հրավիրում ենք մասնակցելու հանդիպում-քննարկմանը ?

Posted in աշխարհագրություն 9

դեղագործության 

Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին: Այն իր մեծ ավանդն ունի Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում:

Կարդալ ավելին

Ուսուցումը դեղագիտական ֆակուլտետում կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են ինչպես տեղացի  այնպես էլ օտարերկրացի ուսանողներ:

Ֆակուտետը համագործակցում է հանրապետության դեղագործական, առողջապահական կազմակերպությունների, դեղատների, դեղագործական գործարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ֆակուլտետի հազարավոր շրջանավարտները աշխատում են հանրապետությունում և արտերկրում:

2006-2007 ուստարվանից ֆակուլտետն անցավ  բուհական ուսուցման երկաստիճան՝ բակալավր/մագիստրոս  համակարգին: 2010 թվականին ֆակուլտետն ավարտեցին առաջին բակալավր շրջանավարտները, իսկ 2012-ին մագիստրոսները:

2017-2018 ուստարում դեղագիտական ֆակուլտետում սովորում են   267 ուսանող, այդ թվում 236 ուսանողներ բակալավրիատում և  31 ուսանող մագիստրատուրայում:

Ուսուցում

Դեղագիտական ֆակուլտետում ուսանողներն ստանում են Ֆարմացիա մասնագիտության բազային կրթություն, որն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի բակալավր

Տևողությունը՝ 4 տարի

Ուսումնական տարին բաղկացած է 8 կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի  ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է համալսարանական մասնաշենքերում, համալսարանական կլինիկաներում, դեղատներում, դեղագործական գործարաններում, գիտահետազոտական հաստատություններում:

Բակալավրիատում դասավանդվող առարկաների ցանկն ըստ կուրսերի

I կուրս
Տեսական դասընթացներ՝ Ընդհանուր քիմիա, Օրգանական քիմիա, Կենսաբանություն, Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն, Բժշկական ֆիզիկա, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Լատիներեն լեզու, Հայոց լեզու, հայերեն տերմինաբանություն, Հայ ժաղովրդի պատմություն, Ֆարմացիայի պատմություն, Օտար լեզու \էլեկտիվ\, Ռուսաց լեզու \ էլեկտիվ\, Ընդհանուր զինվորական պատրաստություն, Ֆիզդաստիարակություն, Ֆիզիկական և կոլոիդայի քիմիա, Անալիտիմ քիմիա, Բուսաբանություն, Բիոէթիկա, Ախտաբանություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Առաջին բժշկական օգնություն
II կուրս
Տեսական դասընթացներ՝ Բժշկական հոգեբանություն, Փիլիսոփայություն, ԲԳԱԿ, Մանրէաբանություն, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Օտար լեզու \ ֆակուլտատիվ\, Ռոսաց լեզու \ ֆակուլտատիվ\, Ֆիզդաստիարակություն \ ֆակուլտատիվ\, Ուսումնական պրակտիկա բուսաբանություն առարկայից, Ախտաբանություն,Առողջապահական իրավունք։
III կուրս
Տեսական դասընթացներ՝ Օտար լեզու \ ֆակուլտատիվ\, Ռուսաց լեզու \ ֆակուլտատիվ\, Անհետաձգելի բժշկություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Ֆարմակոլոգիա, Ֆարմակոգնոզիա, Դեղերի քիմիա, Դեղագործական տեխնոլոգիա \դեղատնային \, Դեղագործության կառավարում և մարկետինգ, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղագործական տեխնոլոգիա, դեղագործական քիմիա և ֆարմակոգնոզիա առրկաներից,Ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմակոլոգիա, Դեղագործական տեխնոլոգիա \գործարանային\, Դեղագործական կենսատեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Թունաբանական քիմիա։
IV կուրս
Տեսական դասընթացներ՝ Հիգիենա և Էկոլոգիա, Թունաբանություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Դեղաբուսական հումքի և բուսական պատրաստուկների ստանդարտավորում, Ուսմնա-արտադրական պրակտիկա դեղագործության կառավարում և մարկետինգից, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղագործական քիմիայից, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղերի գործարանային տեխնոլոգիայից։

Ֆարմացիայի կրթական ծրագրի շրջանավարտը պետք է պատրրաստ լինի իրականացնելու հետևյալ մասնագիտական գործառույթները.

ա) ընդհանուր դեղագիտական

բ) ինովացիոն մարկետինգային

գ) տեղեկատվական քարոզչական

դ) կրթադաստիարակչական

ե) գիտահետազոտական

զ) կազմակերպչական-կառավարչական

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներն են

  1. դեղատներում դեղերի պատրաստումը
  2. դեղագործական գործարաններում դեղերի պատրաստման(արտադրության) գործընթացի մասնակցությունը
  3. դեղաբուսական հումքի պահեստավորմամբ պայմանավորված բոլոր գործառույթների կազմակերպումը և իրականացումը
  4. դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների մատակարարում՝ մանրածախ և մեծածախ իրացմամբ
  5. Տարբեր խմբերի դեղագործական ապրանքների հանդեպ պահանջարկի գնահատումը
  6. Դեղերի և դեղագործական հումքի որակի հսկման իրականացումը մշակման, ստացման, բաշխման, պահպանման և կիրառման փուլերում
  7. Դեղերի և դեղագործական հումքի դեղագիտական անալիզով պայմանավորված բոլոր գործառույթների իրականացում
  8. Դեղագործական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզի կատարումը
  9. Դեղերի և դեղագործական այլ ապրանքների ստանդարտ փաստաթղթավորման իրականացումը
  10. Բժիշկների շրջանում նոր դեղերի մասին տեղեկատվական աշխատանքի իրականացումը
  11. Դեղերն օգտագործելու վերաբերյալ բժշկական, դեղագործական ընկերությունների և հանրությանը խորհրդատվության տրամադրումը
  12. Արտակարգ իրավիճակներում տուժածներին նախաբժշկական օգնության ցուցաբերումը, դեղորայքի մատակարարման և կիրառման կազմակերպումը

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտենրին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական գործունեություն՝ արտոնագրված դեղագետ-մասնագետի հսկողությամբ, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունը մագիստրատուրայում:

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի մագիստրոս

Տևողությունը՝ 1 տարի

Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները։ Ուստարին բաժանված է երկու կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի։ Մագիստրատուրայում դասավանդվող առարկաների առավել խոր մասնագիտական ուղղվածությամբ են և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն։

Մագիստրատուրայում դասավանդվող  դասընթացների ցանկ.

I կուրս
Ոչ մասնագիտական դասընթացներ՝ Արտակարգ իրավիճակների բժշկություն, Կլինիկական իմունոլոգիա, ալերգոլոգիա․
Մասնագիտական դասընթացներ՝ Կլինիկական ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմացիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Ֆարմակոկինետիկա, Դեղագործության կառավարում և մարկետինգ, Դեղագործական ապրանքագիտություն, Դեղաբույսերի պաշարագիտություն ֆիտոթերապիա։
 

Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ֆարմացիայի մագիստրոսը, ի լրումն ֆարմացիայի բակալավրի ծրագրով նախատեսված կրթության վերջնարդյունքների, պետք է կարողանա նաև՝

  1. իրականացնել հիվանդների դեղագործական խորհրդատվություն՝ ֆիտոթերապիայի հարցերով,
  2. կազմել հավաքներ՝ տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների /սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, էնդոկրին/ բուժման և կանխարգելման նպատակով,
  3. մասնակցել դեղերի ընտրության, բուժման արդյունավետության և անվտանգության վերլուծման ու վերահսկման գործընթացին,
  4. մասնակցել յուրաքանչյուր հիվանդի համար դեղերի ռացիոնալ ընտրության գործընթացին՝ ապահովելով դեղերի վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունը,
  5. կատարել դեղաբուժման ընթացքում հսկում և գնահատում,
  6. դեղերի պատրաստման ժամանակ կիրառել կենսադեղագործական սկզբունքները՝ դեղերի որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով,
  7. իրականացնել միևնույն ազդող նյութը պարունակող տարբեր ֆիրմաների կողմից արտադրված դեղերի կենսահամարժեքության համեմատական գնահատում,
  8. կազմակերպել դեղագործական ընկերությունների գործունեությունը՝ ներառյալ դեղագործական շուկայի հիմնական օղակների կառավարումը, դեղագործական կազմակերպությունների գործունեության ղեկավարումը, հիմնական ցուցանիշների գործունեության ուղղությունների պլանավորումը, ֆինանսավորման, կառավարման և հաշվառման կազմակերպումը, դեղագործական և բժշկական ապրանքների մարկետինգային հետազոտությունների անցկացումը,
  9. իրականացնել հարդեղագործական և բժշկական ապրանքների մատակարարում, դրանց որակի գնահատում, դիրքավորում և սեգմենտավորում,
  10. իրականացնել փորձարարական հետազոտություններ՝ դեղերի ակտիվ բաղադրատոմսերը, օժանդակ նյութերը, դեղահումքը, վերջնական արտադրանքի ֆիզիկա-քիմիական հատկությունները բացահայտելու, դրանց կենսադեղագործական և ֆարմակոկինետիկ հատկությունները գնահատելու նպատակով,
  11. ակտիվորեն մասնակցել դեղագործության ոլորտում կատարվող գիտական աշխատանքներին և հետազոտություններին։

Posted in աշխարհագրություն 9

կոնյակագործության

Արարատյան դաշտավայրի խաղողը լավագույնն է Կովկասում: Հիմնական խորհրդանիշն Արարատն է, և հենց այստեղ են ստեղծվել լեգենդար Արարատ հայկական կոնյակները:
Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին – Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար – Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:
Գինեգործության պատմական ավանդույթներ ունեցող պատմական Հայաստանում ժամանակակից արդյունաբերական գինեգործությունը, կոնյակագործության պատմությունն ու ավանդույթները սկիզբ են առել 1877թվականին,այն ժամանակ, երբ առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանը Հին Էրիվանի ամրոցի տեղում կառուցեց գինու և օղու առաջին գործարանը, և հենց այստեղ 1887թ նա սկսեց կոնյակի արտադրությունը: Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ:
Սակայն հայկական կոնյակի հիմնադիր Ն.Թաիրյանի կոնյակի արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նա դժվարանում էր կազմակերպել առաքումը, հետևաբար իր գործը վաճառեց մոսկովյան «Շուստով և որդիներ» ընկերության ղեկավար, խոշոր արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Վերջինս վերազինեց գործարանը և արտադրանքը շուկա հանեց: Կազմակերպեց նաև գովազդային մեծ արշավ: Արդյունքում Շուստովի արտադրանքն ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:
Հայկական կոնյակի առաջին հաջողությունը կապված է գինեգործներ Մկրտիչ Մուսինյանցի և Կիրիլ Սիլչենկոյի անվան հետ, որոնց ստեղծած «Ֆին Շամպան Ընտիր» առաջին հայկական տեսակավոր կոնյակը 1907թ. Բորդոյում կայացած ցուցահանդեսում ստացավ պատվավոր դիպլոմ և բրոնզե մեդալ:
Ժամանակակիցները Նիկոլայ Շուստովին անվանում էին « Կոնյակի արքա»: Նա 1902 թվականին Փարիզի ցուցահանդես անանուն կերպով ուղարկում է իր կոնյակի օրինակներից: Պրոֆեսիոնալ ժյուրին, միաձայն, Գրան -Պրի է շնորհում անհայտ գինեգործին: Երբ պարզ է դառնում,որ հաղթողը ֆրանսիացի չէ, բացառության կարգով Շուստովին թույլատրում են շշի վրա «Brandy»-ի փոխարեն գրել «Cognac»: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ օտարերկրյա գինեգործը կոնյակագործության ամբողջ պատմության մեջ, ով արժանացավ այդ արտոնությանը:
1912թ մի համտես-մրցույթի ժամանակ Նիկոլայ II Ցարը փորձեց Շուստովի կոնյակը և բարձր գնահատեց նրա յուրահատուկ որակը: Շուտով «Շուստով և որդիներ» ընկերությունը դարձավ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար, և հայկական կոնյակն այսպիսով մեծ ճանաչում ստացավ:
Հայկական կոնյակի փառքի մասին վկայում են միջազգային համտեսներում, ցուցահանդեսներում և մրցույթներում արժանացած բարձրագույն պարգևները, պատվավոր դիպլոմները, արծաթե, ոսկե մեդալները: Իսկ զանգը դարձավ «Շուստով և որդիներ» ընկերության խորհրդանիշը: Եվ այդ պատճառով նրանք միշտ ասում էին՝ «Մենք զրնգացնում ենք բոլոր զանգերը և ամբողջ աշխարհին պատմում մեր կոնյակի մասին»:
Մարգար Սեդրակյանի անվան հետ են կապված հայկական կոնյակի արտադրության աննախադեպ հաջողությունները` Խորհրդային Միությունում ստեղծված առաջին տեսակավոր կոնյակը` «Հոբելյանական»-ը, և մեկ այլ գլուխգործոց` «Դվին» կոնյակը: Այսպես հիմք դրվեց հայկական տեսակավոր կոնյակների հաղթարշավին, որոնք հետագայում համամիութենական և համաշխարհային համտեսներից և մրցույթներից բերեցին տասնյակ արծաթե և ոսկե մեդալներ, իսկ Մարգար Սեդրակյանին արժանացրին բարձր համբավի և «Վարպետաց Վարպետ» կոչմանը։
Այս ժամանակ ֆրանսիական թերթերը գրում էին, որ կոնյակագործության հրապարակ է դուրս եկել փայլուն տաղանդ: Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում կոնյակագործության չափերի ընդլայնման համար մշակվեցին հումքային ընտիր տեսակների խաղող աճեցնելու նոր տարածքներ, ամրացավ և զարգացավ կոնյակի գործարանը:
Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա Երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիկների գալուստի հետ միասին այն վերածնվեց գինու և կոնյակի «Արարատ Տրեստ» անվամբ։
Յալթայի գագաթնաժողովի համար Կոնյակի գործարանը Հայաստանում արտադրեց հատուկ կոնյակ` «Դվին»: 1945թ Յալթայի կոնֆերանսի ընթացքում, Ուինսթոն Չերչիլը այնպես է տպավորվում Իոսիֆ Ստալինի նվիրած հայկական Դվին կոնյակով, որ հետագայում ամեն տարի բազմաթիվ անգամներ խնդրում է իրեն ուղարկել այդ կոնյակից: Ասում են, որ տարեկան մոտ 400 շիշ Դվին կոնյակ է ուղարկվել Չերչիլին: Երբ արդեն հասակն առած Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց երկմտելու պատասխանեց՝ «Երբեք մի ուշացեք ընթրիքից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
40-ականների վերջին «Արարատ Տրեստին» սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը, և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953թ-ին տեղափոխվեցին հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան` «Երևանի Կոնյակի Գործարան», որը մինչև 1991թ. միակ հայկական կոնյակ արտադրող ընկերությունն էր:
1998-ից սկսած «Երևանի Կոնյակի Գործարանը» դարձավ «Pernod Ricard» խմբի անդամ: 

Posted in աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում, արտահանման ռազմավարության հիմնական ուղղությունները ներկայացրեց EV Consulting ընկերության նախագահ Մանուկ Հերգնյանը: Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրեր:

Հերգնյանի ներկայացմամբ՝ ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության եւ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:

Ռազմավարության համաձայն` տնտեսության արտահանելի հատվածի մեծացմամբ ծրագրվում է, որ ապրանքների արտահանման եւ ՀՆԱ հարաբերակցությունը մինչ 2015 թվականը կկազմի 16, իսկ 2020 թվականը` 19 տոկոս, 2010-ի` 11 տոկոսի դիմաց: Մասնավորապես, ռազմավարությամբ ծրագրվում է 2015 թվականին արտահանման ծավալները ներկայի 1,7 մլրդ դոլարի փոխարեն հասցնել 3,5 մլրդի, իսկ 2020-ին՝ 5-6 մլրդ դոլարի:

Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը վերամշակող արդյունաբերության արտադրողականության միջին տարեկան իրական աճը կկազմի 5, իսկ մինչ 2020 թվականը` 4 տոկոս:

Ռազմավարությամբ առաջնայնություն է տրվում մասնավոր հատված-պետություն համագործակցությանը:

Posted in աշխարհագրություն 9

Աշխարհագրություն. ՀՀ-ի Թեստ

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Ջիլո 1. 3550 մ
բ. Սիս 2. 4168 մ
գ. Առնոս 3. 3937 մ
դ. Քաջքար 4. 3925 մ
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–1, բ–2, դ–4, դ–3­
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–2, բ–4, գ–1, դ–3

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական
մարզին.
1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի
2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի

6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ.
1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում.
1) Փոքր Կովկաս
2) Հայկական հրաբխային բարձրավանդակ
3) Ներքին Տավրոս
4) Միջլեռնային գոգավորություններ

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն.
1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի
2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն.
1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ
2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր.
1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան
Եփրատի հովտում.
1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի
2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման.
1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի
2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման.
1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի
2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ.
1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս
2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա
2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից
ունեցած հեռավորության աճման կարգով.
1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա
2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած
հեռավորության աճման կարգով.
1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա
2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման
կարգով.
1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ
2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման
կարգով.
1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա
2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ
2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ
2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը.
ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան
լեռնաշղթայի բարձր գագաթը
բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային
մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը
գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային
մասի գմբեթաձև լեռ
դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–2, բ–4, գ–3, դ–1
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․Դեբեդ ա. Գետիկ

2․ Աղստև բ. Քասաղ

3․ Արփա գ. Փամբակ

4․ Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․ Որոտան ա. Վայքի

2․ Հրազդան բ. Արզնու

3․ Աղստև գ. Տաթևի

4․ Արփա դ. Իջևանի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

Posted in աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը

Մեքենաշինությունը, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր է, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

Զարգացած երկրներում արդյունաբերական արտադրանքի 35-40 %-ը բաժին է ընկնում մեքենաշինությանը:
Մեքենաշինությունն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր: Դրանցից առավել կարևոր են` հաստոցաշինությունը, ծանր մեքենաշինությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը և այլն:

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և այլն։

Մեքենաշինություն և մետաղամշակում։ Պատմություն:

Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1991 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինարարական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխնիկական համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտրական լարերը, սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարամշակման մեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտր, կենտրոնախույս պոմպեր, շարժ, գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտր, իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտներում. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխ-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-28 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցա-շինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարները։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։

Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյան ճյուղերը։ 1970-1985 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-1991 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1998 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխ. համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտր, լարերը, սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարմշակմեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտրական կենտրոնախույս պոմպեր, շարժական գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտրական իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտներում։

Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն: Արդի մեքենաշինության փոփոխության և զարգացման գլխավոր միտումը (ուղղությունը) գիտատարության մակարդակի բարձրացումն է: Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:

Մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման’ մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։

  • Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։
  • Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։
  • Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։

Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ’ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թ. հասցնել 4%, 1960 թ.’ 13%, 1980 թ.’ 24%, իսկ 1990 թ.’ 35%։

Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր’ 17,5%, մետաղաձուլական համալիր’ 34%)։

Հայաստանը տվյալ պահին մեքենաշինության զարգացման հեռանկարներ չունի, և տվյալ պահին Հայաստանում կարիք կա մեքենաշինության զարգացման ապահովումը հիմնականում ռազմական ոլորտում ՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, այսինքն ռազմական ավիացիայի տեսքով:

Ենթաճյուղերը։ Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի հիմնական ենթաճյուղերն են էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը և հաստոցագործիքաշինական արդյունաբերությունը։

Posted in աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը

Ընդհանուր բնութագիր • Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական (ինովացիոն) եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։

Նախատեսվում է առաջնահերթության կարգով խրախուսել ու զարգացնել մրցունակ արտադրությունները, որոնք հիմնված են առավելապես ներքին պաշարների վրա, աջակցել այն ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք ապահովում են տնտեսական կայունություն՝ թողարկելով միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ, նպաստում են ներքին և արտաքին կոոպերացիայի զարգացմանը, արտաքին ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Մեր երկրում արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2012թ-ին կազմել է 17, 2 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով արդյունաբերական ձեռնարկությունները թողարկել են ավելի քան 1 տրիլիոն դրամի արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 8,8 տոկոսով: Իրացման արտադրանքի ընդհանուր ծավալից արտահանվել է մոտ 430,8 մլրդ դրամի ապրանք, ընդհանուր արտադրանքի՝ 38,6 տոկոսը:

Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակակական տնտեսական աճի ապահովման, դիվերսիֆիկացման եւ արտահանման հատվածի ընդլայնման, ներուժի բացահայտման եւ աճի խթանման նպատակով պետությունը նախաձեռնել է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն:

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանբնագավառում 2014թ. ընդհանուր արդյունքը, գումարային արտահայտությամբ, կազմել է 231 մլրդ 756.4 մլն դրամ` ապահովելով 2013թ. ցուցանիշի 99.3%-ը: Սրանից էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը կազմել է 186 մլրդ 569.3 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշին զիջել է 2.5%-ով: Գազի արտադրությունը և գազակերպ վառելիքի բաշխումը` գազամատակարարման համակարգի միջոցով, կազմել է 45 մլրդ 187.1 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 7.2%-ով: