Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ֆիզիկա

«Մեխանիկական տատանումներ և ալիքներ»

Մեխանիկական տատանումներ

image301.gif

mayatnik.gif

Երբ մաթեմատիկական ճոճանակը հանում են հավասարակշռության վիճակից, այդպիսով նրան հաղորդում են որոշակի E պոտենցիալ էներգիա: Երբ ճոճանակը, թափ առնելով շրջանի աղեղով, սրընթաց ցած է իջնում (դեպի հավասարակշռության դիրքը), նրա պոտենցիալ էներգիան նվազում է, իսկ կինետիկը` աճում: Միջին դիրքում E կինետիկ էներգիան առավելագույնն է, իսկ պոտենցիալը` նվազագույնը (հավասար է զրոյի):

Damped_spring.gif

Զսպանակավոր ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։ 

im1.gif

Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները, որոնք քննարկվել  են նախորդ պարագրաֆներում, կոչվում են ազատ:Ազատ տատանումները տեղի են ունենում «ինքնաբերաբար», առանց արտաքին, պարբերաբար փոփոխվող ուժերի ազդեցության: Տատանումների գրաֆիկի ձևի մասին կարելի է դատել՝ կատարելով հետևյալ փորձը.

Ռեզոնանս

Հարկադրական տատանումների տարբերիչ առանձնահատկությունը դրանց A լայնույթի կախվածությունն է արտաքին ուժի փոփոխման ν հաճախությունից: Այս կախվածությունն ուսումնասիրելու համար կարելի է օգտվել նկարում պատկերված սարքից:  Untitled00.pngշ Եթե  բռնակը շատ դանդաղ պտտեցնենք, ապա բեռը զսպանակի հետ միասին վեր ու վար կտեղաշարժվի այնպես, ինչպես կախման O կետը: Այս դեպքում հարկադրական տատանումների լայնույթը մեծ չի լինի: Ավելի արագ պտտելու դեպքում բեռը կսկսի ավելի ուժեղ տատանվել, և զսպանակավոր ճոճանակի սեփական հաճախությանը հավասար պտույտի հաճախության դեպքում (ν =νսեփ) նրա տատանումների լայնույթը կհասնի առավելագույնին: Բռնակի պտույտի հաճախության հետագա մեծացման ժամանակ բեռի հարկադրական տատանումների լայնույթը կրկին կփոքրանա: Իսկ բռնակը շատ արագ պտտելու դեպքում բեռը կգտնվի գրեթե անշարժ վիճակում: Իր իներտության պատճառով, չհասցնելով հետևել արտաքին ուժի փոփոխություններին, զսպանակավոր ճոճանակը պարզապես կսկսի «տեղում դողալ»:

Հարկադրական տատանումների լայնույթի՝  արտաքին ուժի փոփոխության հաճախությունից կախվածության  գրաֆիկն անվանում են ռեզոնանսային կոր ( նկարում):Այս կորի առավելագույն կետը համապատասխանում է այն ν հաճախությանը, որը հավասար է տատանումների νսեփ սեփական հաճախությանը: Ռեզոնանսի երևույթը կարելի է ցուցադրել նաև մաթեմատիկական ճոճանակների միջոցով: Փայտե ձողից կախենք մի մեծ գունդ (1) և մի քանի թեթև, տարբեր երկարության թելեր ունեցող ճոճանակներ (տե՛ս նկարը): 

Untitled56.png

 Ձեռք չտալով թեթև ճոճանակներին` հավասարակշռության վիճակից հանենք մեծ գունդը և բաց թողնենք: Ծանր գնդի ճոճվելու պատճառով ձողը կսկսի պարբերաբար ճկվել, ինչն էլ կհանգեցնի նրան, որ թեթև ճոճանակներից յուրաքանչյուրի վրա կսկսի ազդել պարբերաբար փոփոխվող առաձգականության ուժը: Դրա փոփոխման հաճախությունը հավասար կլինի գնդի տատանումների հաճախությանը: Այս ուժի ներգործության հետևանքով ճոճանակները կսկսեն հարկադրական տատանումներ կատարել: Ընդ որում,  մենք կտեսնենք, որ 2 և 3 ճոճանակները գրեթե անշարժ կմնան, 4 և 5–ը կսկսեն տատանվել մի փոքր ավելի մեծ լայնույթով, իսկ 6–ը, որն ունի թելի նույն երկարությունը, հետևաբար և տատանումների նույն սեփական հաճախությունը, ինչ–որ մեծ գունդը, կտատանվի ամենամեծ լայնույթով: 

Резонанс маятников.gif

Այսպես, 1750 թվականին ՖրանսիայիԱնժեր քաղաքի մոտակայքում` 102 մ երկարությամբ շղթայակապ կամրջի վրայով, անցնում էր համաչափ քայլող զինվորների ջոկատը: Նրանց քայլերի հաճախությունը համընկավ կամրջի ազատ տատանումների հաճախությանը: Այդ պատճառով կամրջի տատանումների լայնույթը կտրուկ մեծացավ (սկսվեց ռեզոնանսը), և շղթաները պոկվեցին: Կամուրջն ընկավ գետը:Կարելի է հիշել նման այլ դեպքեր:                    Այժմ այդպիսի պատահարները կանխելու նպատակով կամրջով անցնելիս զորամասերին հրաման է տրվում շարժվել ոչ թե շարային, այլ ազատ քայլքով:Իսկ եթե կամրջով գնացք է անցնում, ապա ռեզոնանսից խուսափելու համար այն կամ դանդաղ է շարժվում, կամ ընդհակառակն, առավելագույն արագությամբ:

Ռեզոնանսի կարելի է հանդիպել ոչ միայն ցամաքում, այլև ջրում և անգամ օդում: Այսպես, թիալիսեռի պտտման որոշակի հաճախության դեպքում ռեզոնանսի մեջ են մտնում ամբողջական նավեր: Իսկ ավիացիայի զարգացման սկզբնական շրջանում որոշ շարժիչներ օդանավերի մասերի այնպիսի հուժկու ռեզոնանսային տատանումներ էին առաջացնում, որ օդանավերը կործանվում էին օդում:

Մեխանիկական ալիքներ

Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով (տե՛ս նկար): Դրանք ալիքներն են:Հեղուկի մակերևույթին ալիքները գոյություն ունեն հեղուկի մասնիկների վրա ծանրության ուժերի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժի ներգործության հետևանքով: Այս տեսակի ալիքներից ամենատարածվածը և ուշագրավը ծովի ալիքներն են, այսինքն` ծովերի և օվկիանոսների մակերևույթի ալիքները:

скачанные файлы (6) - Copy.jpg
ani1.gif

бегущая-волна.gif

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:

Երկայնական ալիքում խոտորումը ներկայանում է միջավայրի խտացումների և նոսրացումների ձևով (տե՛ս նկար ա), իսկ լայնականում` միջավայրի որոշ շերտերի` մյուսների նկատմամբ տեղաշարժերի սահքի տեսքով (տե՛ս նկար բ): 

images (16).jpg

Սեյսմական  ալիքներ

Սեյսմական ալիքներ են կոչվում այն ալիքները, որոնք տարածվում են Երկրի ներսում երկրաշարժերի կամ հզոր պայթյունների օջախներից: Քանի որ Երկիրը հիմնականում պինդ է, ուստի  նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների արագությունը նույնը չէ. երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում: 

2040-8c9437.png

 Օրինակ500 կմ խորության վրա լայնական սեյսմիկ ալիքների արագությունը մոտավորապես 5 կմ/վ է, իսկ երկայնական ալիքներինը` 10 կմ/վ:Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է սեյսմոգրաֆ կոչվող սարքի միջոցով: Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը: Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները: Իմանալով երկրակեղևում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոնն ընկած R հեռավորությունը:

Կենդանիները որպես ձայն ընկալում են այլ հաճախությունների ալիքներ: Դրանք կարող ես տեսնել գծապատկերում:

Untitled11.png
Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, պատմություն

«Այլընտրանքային պատմություն» նախագիծ

Բովանդակություն

Անցյալը 21-րդ դարի պատուհանից

  1. Հնագույն քաղաքակրթություններ
    1. Լեմուրիա
    1.2. Հիպերբորեա
    1.3. Ատլանտիդա
    1.4. Այլ քաղաքակրթություններ

Լեմուրիա

Ամենահին քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մոտ 78000 տարի առաջ: Եղել է հսկա մայրցամաք, որի անունը եղել է Մու կամ Լեմուրիա: Այն գոյություն է ունեցել 52000 տարի, բայց երկրի առանցքը շարժվել է, և երկրաշարժեր են տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքակրթությունը ոչնչացել է: Նրանք այնքան էլ զարգացած չեն եղել տեխնոլոգիական առումով, բայց սեյսմակայուն շինություններ կարողացել են կառուցել: Ասում են, որ այն ժամանակ գործել է մեկ իշխանություն և մեկ լեզու: Նրանք կարևորում էին կրթությունը: Բոլոր երիտասարդները լիարժեք կրթված են եղել միայն 21 տարեկանում, և 28 տարեկանում նոր դարձել են լիարժեք քաղաքացի:

Հիպերբորեա

 Այս երկրի մասին իմանում ենք հունական առասպելներից, որոնց համաձայն՝ այնտեղ միշտ գարուն էր, ուներ մի գլխավոր գետ, որի ափերին կային բարդիներ, իսկ գետում լողում էին սպիտակ կարապներ: Ըստ առասպելի՝ Հիպերբորեան հույն աստված Ապոլլոնի ծննդավայրն էր: Հույն փիլիսոփա Պլատոնը նույնպես անդրադարձել է այդ երկրին՝ ասելով, որ եթե մարդը լինի չափավոր, կարիք չի ունենա Հիպերբորեայի Աբարիս մարգարեի կախարդանքների: Աշխարհագրագետ Ստրաբոնը իր հետազոտություններում և Սոֆոկլեսը իր ողբերգություններում անդրադարձել է այդ վայրին:

Ատլանտիդա

 Երբ Մուն խորտակվեց, առաջացավ այսօրվա Խաղաղ օվկիանոսը, ամբողջ օվկիանոսի մակարդակը իջավ և առաջացավ Ատլանտիդան, որի իրական անունը եղել է Պոսեյդոնիս: Ատլանտները տեխնոլոգիապես ավելի զարգացած են եղել, քան մենք հիմա: Տիբեթները ասում են, որ ատլանտները օգտագործել են մոնորելս, էլեկտրական հրացաններ, ջրային գեներատորներ և այլն: Ըստ Էդգար Կեյսիի՝ ատլանտները իրենց ուժը և իշխանությունը ճիշտ չօգտագործելու պատճառով կործանվել են:

Այլ քաղաքակրթություններ

Հնդկական և Ռամայի կայսրություն

Ի տարբերություն հին Չինաստանի, Կենտրոնական Ամերիկայի և Եգիպտոսի Հնդկական քաղաքակրթությունը ունի վկայություններ և գրքեր: Ըստ գիտնականների՝ հնդկական քաղաքակրթությունը սկսվել է 500 տարի առաջ, բայց հայտնաբերելով Ինդոս գետի ափին գտնվող մի քանի քաղաքներ՝ իրենց կարծիքը փոխեցին և ասացին, որ հնդկական քաղաքակրթությունը սկսվել է ՄԹԱ 1500–րդ տարում: Հնդկական քաղաքակրթությունը հայտնի էր իր քաղաքները գեղեցիկ նախագծելով և կոյուղիները պատրաստելով:

Օզիրիս

Օզիրիսը գտնվել է Նեղոսի ափին, որը այն ժամանակ կոչվել էՍտիքս: Այն ժամանակ Նեղոս գետը չի հոսել դեպի Միջերկրական ծով, այլ թեքվել է արևմուտք և մի տեղ հավաքվելով՝ թափվել է Ատլանտյան օվկիանոս: Օզիրիսցիները օգտագործել են էլեկտրականություն և այն տեխնոլոգիաները, որոնք կապ ունեն էլեկտրականության հետ: Գիտնականները ասում են, որ նրանք նաև օգտաործել են տրանսպորտի միջոցներ, որովհետև օվկիանոսի հատակից ճանապարհներ են գտել:

Չինական քաղաքակրթություն

Չինական քաղաքակրթությունը տևել է ՄԹԱ 2100 թ. մինչև 281 թվական: Չինացիներից է ծագել կանաչ թեյը, թղթի մշակումը, օդապարուկը, կողմնացույցը և տպագրությունը: Չինացիներից է եկել նաև ստվերային ժամացույցը, որը բոլոր ժամացույցների նախահայրն է: Չինաստանից է նաև խաչադեղը, որը ժամանակին եղել է եվրոպական պատերազմների գլխավոր զենքը:

Ույգուրական քաղաքակրթություն

 Ույգուրական քաղաքները գտնվում են Գոբի անապատի տարածքում, որը հիմա չկա: Անհավատալի է, որ այն ժամանակ այդ անապատում եղել են ծաղկող քաղաքներ, իսկ հետո արևը այրել է այդ ամենը և հիմա այդ ամենի տեղը այրվող ավազ է: Ռուս ճամփորդը նկարագրել է անհայտ սարքեր, որոնք նա տեսել է հյուսիսային Տիբեթում 1930-ականներին: Գիտնականները պնդում են, որ Լեմուրիացիները գնացել են Կենտրոնական Ասիա, որտեղ կառուցել են <<Մեծ Սպիտակ Եղբայրներ>> դպրոցը: Չինացի փիլիսոփա Լաո Ցզին իր վերջին տարիներին գնացել է Տիբեթ ապրելու և հետազոտություններ անելու Մու քաղաքակրթության վերաբերյալ:

Եգիպտական քաղաքակրթություն

Երևի գիտեք, որ եգիպտացիները փայլել են մաթեմատիկայից և ճարտարապետությունից, իսկ գիտե՞ք, որ նրանք լավ են եղել նաև բժշկության գործում: Վարակիչ հիվանդությունները և մալարիան շատ տարածված էր այնտեղ, ուր մարդիկ ապրում էին դաժան կյանքով Նեղոս գետի ափին՝ չհաշված կոկորդիլոսների և գետաձիերի վտանգը: Բացի դրանից, նրանք լավ են եղել թերապիայից և անատոմիայից: Նրանք կարողացել են հում մսով վերքեր բուժել կամ կտորը թաթախելով մեղրի մեջ՝ բուժել ինֆեկցիաներ: Սխտորը և սոխը նունպես օգնում են, և այդ ավանդույթը մինչև հիմա էլ կա: Եգիպտացի տղաները և աղջիկները հավասարաչափ իրավունքներ ունեին, իսկ եգիպտացի աղջիկները ավելի շատ հնարավորություններից էին օգտվում, քան այսօրվա կանայք: Եգիպտացի կանայք այնքան հնարավորություններ ունեին, որ կարող էին փարավոն դառնալ:

  1. Մարդու առաջացումը
    1. Առասպելներ մարդու առաջացման մասին
    2.2. Կրոնները մարդու առաջացման մասին
    2.3. Գիտությունը մարդու առաջացման մասին

Առասպելներ մարդու առաջացման մասին

  1. Տոտեիզմ, որի ժամանակ մարդիկ պաշտել են բույսեր և կենդանիներ: Ամեն մի ցեղային միավոր պաշտել է մի բույս կամ կենդանի, որին համարել է իր նախնին: Ընդ որում, այդ կենդանուն կամ բույսը համարել են ոչ թե իրենց ստեղծող աստված, այլ իրենց պաշտպան կամ հովանավոր:
  2. Անդրոգեններ, հին հույները համարում էին, որ մարդկանց նախահայրը եղել են Անդրոգենները: Նրանք եղել են գնդաձև մարմնով, որի վրա չի տարբերվել փորն ու մեջքը, ունեցել են չորս ոտք և չորս ձեռք, գլխի վրա երկու միանման դեմքերով: Ըստ առասպելի՝ նրանց էության մեջ եղել են կնոջ և տղամարդու հատկանիշներ: Տիտանների նման ուժեղ և խելացի են եղել: Նրանք որոշել էին Օլիմպոս սարից վռնդել աստվածներին, բայց Զևսը նրանց բաժանել է երկու մասի՝ կիսելով նրանց ուժն ու խելքը:
  3. Ըստ Աբրահամի կրոնի՝ Երկիր մոլորակը աստված ստեղծել է ոչնչից, իսկ Ադամին՝ առաջին մարդուն, ստեղծել է հողից իր նմանությամբ: Աբրահամը եղել է առաջին մարդը սեմիթական ցեղից, որը հավատացել է աստծուն:
  4. Հինդուիզմը ունի մարդու ծագման հինգ տեսակետ: Առաջինը Բրահմայի ուսմունքն է, որտեղ ասվում է, որ Բրահման առաջացել է ոսկե ձվից և ինքը իրեն զոհաբերելով ՝ ստացել է երկրի ամենակարևոր հինգ տարրերը՝ օդը, ջուրը, կրակը, հողը և եթերը, իսկ երկրորդը Վեդաներն են, որտեղ ասվում է, որ մարդու և երկիր մոլորակի ծագումը հստակ ոչ ոք չգիտի:
  5. Կաբալլայի տեսությունը ասում է, որ սկզբում արարիչը ստեղծեց կատարյալ հոգին, որի անունը Ադամ էր: Հոգին կազմված էր մի շարք ցանկություններից, որոնք պետք է օգնեին միմյանց: Մի անգամ Ադամը որոշեց դառնալ արարիչ, բայց քանի որ չէր թույլատրվում, հոգին բաժանվեց միլիոնավոր մասերի: Այդ փոքր մասնիկները բնակվում են ամեն մի մարդու մեջ: Այդ մասնիկները այնքան պետք է մնան մարդկանց մեջ, մինչև բոլոր մարդիկ դառնան անմեղ և իրար օգնող: Այդ ժամանակ միասնական հոգին կվերականգնվի:
  6. Էվոլուցիոն կրեացիոնիզմի համաձայն, մարդը զարգացման տարբեր փուլեր է անցել, բայց նրա նախնական տարբերակը միևնույն է ստեղծել է աստված: Ֆիզիկական մարմինը ենթարկվել է փոփոխությունների, բայց մարդու հոգին չի փոխվել:
  7. Հնագույն տիեզերագնացների թեորիան պնդում է, որ մարդը առաջացել է այլմոլորակայինների և հին մարդկանց խառնուրդից: Այն համարում է, որ այլմորլորակայինները քարե դարում այցելել են Երկիր մոլորակ և մի մասը որոշել է մնալ այստեղ: Այդ են վկայում հին շինությունները և ժայռապատկերները:
  8. Դարվինիզմը պնդում է, որ մարդը առաջացել է մարդանման կապիկներից, որոնք նախ սկսել են քայլել երկու ոտքով, ուղեղը սկսել է զարգանալ, ձեռք է բերել խոսելու ունակություն և շփվելու ունակություն:

Մոնղոլները

Մարդն  արարվել  է Աստծո կողմից, ով հողի մեջ մարդու տեսքով փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է,  խոնավությունը չորացել, և մարդը կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Մեքսիկացիները

Աստված մարդուն ստեղծել է խեցեգործի կավից և դրել վառարան։ Բայց չափազանց երկար է թողել վառարանում։ Դրա համար էլ մարդը վառված ու սև է դուրս եկել։ Աստված համարել է, որ սխալվել է, և շպրտել է իր արարածը երկիր։ Սա ընկել է Աֆրիկայի վրա։ Սրանով Աստված չի բավարարվել և երկրորդ մարդուն է արարել, որին վառարանում շատ ավելի քիչ է թողել։ Մարդը վառարանից լրիվ սպիտակ է դուրս եկել։ Աստված էլի համարել է, որ սխալվել է։ Նորից մարդուն շպրտել է երկիր, սա ընկել է Եվրոպայի վրա։ Երրորդ անգամ Աստված որոշում է ուշադիր հետևել, թե երբ է պատրաստ լինելու իր արտադրանքը։ Սպասել է, մինչև մարդը ինչպես հարկն է՝ խարկվի մինչև ոսկեգույն դառնալը։ Այս անգամ հաջողության է հասել։ Եվ առանց շտապելու, շատ զգույշ տեղադրել է մարդուն Ամերիկայում։ Այսպես են ի հայտ եկել մեքսիկացիները։

Արաբները

Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկում է դրանց հետևից։ Բայց հենց սա թեքվում է, որ հող վերցնի, հողը սկսում է խոսել և հարցնում է, թե ինչ է ուզում։ «Հող, որ Աստված կարողանա մարդ արարել»,- բացատրում է Գաբրիելը։ Հողը պատասխանում է. «Չեմ կարող դա թույլ տալ, որովհետև մարդն անկառավարելի կլինի և ինձ կկործանի»։ Գաբրիել հրեշտակը հաղորդում է սա Աստծուն։ Դրանից հետո Աստված ուղարկում է Միքայել հրեշտակին։ Նույն պատմությունն է լինում։ Նույն անհաջողությունը։ Հողը չի ուզում, որ մարդ ստեղծվի։ Հետո Աստված ուղարկում է Ազրայիլին, որը մահվան հրեշտակ էր։ Հողի փաստարկը նրան չի համոզում։ Այսպիսով՝ մարդը գոյություն ունի մահվան հրեշտակի շնորհիվ, դրա համար էլ մարդը մահկանացու է։

հնդիկները

Աշխարհի նախահայրն էր Բրահման: Իսկ մարդիկ հայտնվել են նախնադարյան մարդու՝ Պուրուշայի մարմնից, որին աստվածները զոհաբերեցին աշխարհի սկզբում: Այդ զոհից ծնվեցին օրհներգերն ու մեղեդիները, ձիերը, ցուլերը, այծերն ու ոչխարները: Նրա բերանից ծագեցին քահանաները, նրա ձեռքերը դառձան մարտիկներ, նրա ազդրերից՝ ֆերմերներ, իսկ ոտքերից՝ ավելի ցածրներ ածխատանք ունեցողները: Պուրուշայի խելքից առաջացավ ամիսը, աչքից՝ արևը, նրա բերանից ծնվեց կրակը, և շունչից` քամին: Օդը առաջացավ նրա պորտից, երկինքը՝ նրա գլխից, իսկ նրա ականջներից ստեղծվեցին աշխարհի կողմերը: Այսպիսով, մեծ զոհաբերությունից՝ անմահ աստվածները ստեղծեցին աշխարհը: Այլ աստվածներ ծնվեցին նաև Բրահմայի սերունդներից, և նրանց թիվը դարձավ երեսուն երեք հազար երեսուն երեք հարյուր երեսուն երեք:
Հնդիկների համոզմունքների համաձայն, Տիեզերքը բաժանված է 14 մասերի, իսկ Երկիրը վերևից յոթերորդն էր: Արևի հետ միասին հայտնվեց արևի սկավառակի տերը `աստված Վիշնուն, որը կարող էր տարբեր կերպարանքներ ընդունել ՝ սկսած ձկներից և կրիաներից և վերջացրած մարդկային կերպարանքով: Գայլի կերպարանքով Վիշնուն ընկավ անդունդը և իր ժանիքներով բարձրացրեց ամբողջ երկիրը այդ անդունդից: Շուտով երկիրը բնակեցված էր կենդանիներով և թռչուններով:

Հույները

Դևկալիոնն ու նրա կինը՝ Պիրան,  հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են, որ մարդկություն հիմնեն։ Դևկալիոնն ուՊիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Նրանք բոլորից շատ հավանել են հույն հերոսների՝ Թեսևսի, Պերակլեսի և ուրիշ կիսաստվածների մասին երգերը։ Եվ երկրի վրա մարդկությունը վերստեղծվել է։ Դևկալիոնն ուՊիրան մեռել են, բայց նրանց մերժած երգող արձանները աստվածներից պահանջել են դատավարություն և արդարություն։ Աստվածները որոշել են դատավճիռ կայացնել՝  Դևկալիոնի ու Պիրայի որոշումը կշռելով։ Եվ ամուսնական զույգի որոշումը համարել են ճիշտ։ Հերոսներին գովերգող մարդկությունը երկրի վրա միակն էր։

Կրոնները մարդու առաջացման մասին

Կրոնի առաջացման հարցերով հիմնականում զբաղվում են կրոնական ուսումնասիրությունները, որը 19-րդ դարի կեսին վեր է ածվել գիտելիքների անկախ ոլորտի: Այնուամենայնիվ, մարդկության պատմության ընթացքում նկատվել է կրոնի հարցի նկատմամբ հետաքրքրություն: Արդեն հին ժամանակներում մարդիկ ուզում էին հասկանալ, թե ինչպես է առաջանում հավատը աստվածների նկատմամբ (պոլիտիզմ): Օրինակ՝ հույն բանաստեղծ Հեսիոդոսը (մ.թ.ա. VIII-VII դար) իր «Թեոգոնիա» աշխատությունում (աստվածների ծագման վերաբերյալ) փորձել է տալ հունական դիցաբանության առաջին համակարգված նկարագրությունը, որտեղ նա արտահայտել է իր մեկնաբանությունը աստվածների ծագման վերաբերյա: Այնուամենայնիվ, կան այս աշխատությանը նման հատվածներ կամ վերահրատարակություններ, որոնք հայտնվել են «երկրորդ հազարամյակում Մեսրոպոտամիայի, Փյունիկիայի, հուրրացիների շրջանում. ազգեր, ովքեր ապրում էին Փոքր Ասիայի հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիսում և Միջագետքում: XIV դարում նրանք նվաճվել էին խեթերի կողմից և ընդունել նրանց դիցաբանությունը․

Սկզբում մարդիկ տարբեր ձևերով էին փորձում բացատրել կրոնի առաջացումը. այն բնական ծագում ունի, թե դա կրոնի հայտնագործությունն է, սոցիալական ծագում- օրինակ` ստեղծվել է իշխողների կողմից, որպեսզի իրենց պետության մարդիկ արդար և առաքինի լինեն (Հ.Միլեթացի) կամ, բանասեր փիլիսոփաները մեկնաբանում էին կրոնը սոցիալական երևույթի իմաստով, օրինակ՝ աթենացի բռնակալ կառավարիչ Կրիտասը մտածել էր խաբեության տեսությունը՝ մարդկանց վախի մեջ պահելու համար, նաև կարևոր երևույթ է մարդուն հասկանալը և բնական երևույթները հաղթահարելը: Կրոնի առաջացման համաճարակաբանական նախադրյալները պայմանավորված էին սահմանափակ գիտելիքներով: Երբ գիտելիքը խառնվում էր մոլորության հետ, ճանաչողության զգայական և բանական փուլերը առանձնանում էին և մարդը չէր կարողանում հասկանալ երևույթների իրական պատճառները, որովհետև այն ուներ հոգեբանական պատճառներ (որոշ տեսակետներ հերքում են ավելի բարձր ուժի առկայությունը)

Կրոնների առաջացման պատմության նկարագրությունը մեծապես կախված է կրոնի բնորոշման տիպաբանությունից (կրոնների մոտավորապես 250 սահմանում 2011 թվականի դրությամբ),և կրոնագետները հայտարարում են ցանկացած տիպաբանության սուբյեկտիվությունը՝ ելնելով այն փաստից, որ կրոնը սոցիալական և հոգևոր երևույթների բարդ համալիր է, ինչպես նաև այն փաստից, որ հավատացյալները դրական վերաբերմունք ունեն կրոնի նկատմամբ, իսկ ոչ հավատացյալները՝ բացասական:Կրոնական ծագումն ուսումնասիրելու համար մեծ նշանակություն ունի աշխարհայացքային չեզոքության սկզբունքը:

Ընդհանուր իմաստով, կրոնը աշխարհայացք և վերաբերմունք է, ինչպես նաև համապատասխան վարքագիծ, ձևեր և գործողություններ (պաշտամունք և կազմակերպություն), որոնք որոշում են որոշակի կրոնական գիտակցություն և հոգևոր-գործնական գործունեություն, որպես կանոն, կապված են սրբության փորձի և էության, իմաստի և գաղափարների հետ: Սա հասարակության և անձի հոգևոր կյանքի էական բաղադրիչն է, ինչպես նաև սոցիալական ենթահամակարգը (սոցիալական հաստատություն), որը խթանում է բարոյական նորմերն ու սովորույթները (աղոթք, ծոմապահություն):

Կարելի է վկայակոչել կրոնի 4 հիմնական տիպոլոգիաներ տարբեր չափանիշների համաձայն. 1) հավատ օբյեկտի հանդեպ (ֆետիշիզմ, պոլիդեմոնիզմ, պոլիէթիզմ, միաստվածություն, պանթեիզմ, աթեիզմ, ագնոստիկություն), 2) ըստ տարածվածության (էթնոգեն), 3) ըստ ծագման (Արևմուտքի և Արևելքի կրոններ , հին միջերկրածովյան և հնդկական (դարմայական) կրոններ, ավետարանական կրոններ և հեթանոսություն, սինկրետական ​​կրոններ), 4) էվոլյուցիոն տիպաբանություն (կրոնի վաղ ձևեր, կրոնական նոր շարժումներ:

Միևնույն ժամանակ, գոյություն ունի ևս երկու համակարգ՝ կրոնը որոշելու համար՝ աստվածաբանական (ուսումնասիրում են կրոնը ներսից` հաշվի առնելով այն մոդելը, որը տալիս է հատուկ կրոնը), օրինակ՝ գերբնականություն կամ պատմական դպրոց, և փիլիսոփայական (ուսումնասիրում են կրոնը՝ փորձելով պարզել դրա էությունը դրսից, երբեմն հաշվի առնելով դրա կրիտիկական դիրքը), օրինակ՝ մարդաբանություն:

Ընդհանուր առմամբ, այսօր մենք կարող ենք նշել մի քանի կենսունակ մտքի դպրոցներ` առաջարկելով իրենց սեփական մեկնաբանությունը կրոնի և դրա առարկայի վերաբերյալ:

Գիտությունը մարդու առաջացման մասին

Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ։ Պոլիցենտրիզմի տեսությունը առաջ է քաշվել 1939 թվականին Ֆրանց Վայդենրայխի կողմից։ Նա կարծում էր, որ ժամանակակից մարդկային ռասաները առաջացել են նեանդերտալների ռասաներից։ Համաձայն այդ տեսության ռասոգենեզի սկիզբը ստորին-միջին պալեոլիտն է։ Տեսության թերությունն այն է, որ մարդու ծագումը տարբեր ռասաներից հակասում է տեսակային ժառանգականությանը։ Առավել տարածված է լայն մոնոցենտրիզմի տեսությունը, համաձայն որի նեոանթրոպները ծագել են պալեոանթրոպների առաջադեմ տեսակներից, որոնք բնակավում էին Առաջավոր և Միջին Ասիայի և Հյուսիսարևելյան Աֆրիկայի տարածքներում։ Նեոլիթյան ժամանակաշրջանում նեոանթրոպները հայտնվել են բոլոր մայրցամաքներում։ Սկզբում նրանք ապրել են նեանդերտալների հետ միաժամանակ, բայց 35-40 հազար տարի առաջ երկրի վրա միակ տեսակն են եղել։ Նույնիսկ գոյություն ունեն նեանդերտալների և նեոանթրոպների թշնամության մասին մի քանի տեսություններ, որոնք տանում են նրան, որ առավել զարգացած նեոանթրոպները ոչնչացրել են պակաս զարգացած նեանդերտալներին։ Նեոանթրոպի ծագման համար պահանջվել է վերացնել նեանդերտալյան համայնքի սահմանափակվածությունը։ Այդ իսկ պատճառով ժամանակակից գիտնականները առավել մեծ նշանակություն են տալիս էկզոգամիային։

  1. Պատմությունը և անհատը 3.1. Պատմության մեջ անհատի դերի մասին պատկերացումները տարբեր դարաշրջաններում; 3.2. Պատմության մեջ անհատի դերի մասին պատկերացումները տարբեր էթնոսների մոտ; 3.3. Համաշխարհային մասշտաբի անհատականություններ; 3.4. Էթնիկական մասշտաբի անհատականություններ; 3.5. Հանճարեղության առեղծվածները; 3.6. Ինդիգո երեխաներ:

Անհատը շատ կարևոր դեր ունի պատմության մեջ։ Սակայն նա պետք է հայտնվի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Անհատը կարող է փոխել ապագան և պատմությունը։ Մի քանի օրինակներ։Լեոնարդո դա Վինչի։ Լեոնարդո դա վինչին ստեղծել է կարևոր իրեր առանց որոնց մենք չենք կարող ապրել։ 

Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը: Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը: Դա Վինչին որոշել է հեծանիվը և այլն։

Ինդիրա Գանդին ավարտել է Ժողովրդական համալսարանը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայում և Օքսֆորդում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ինդիրա Գանդին հոր մահից հետո՝ 1964 թվականին, ընտրվել է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատել Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։

Հանճարը այն մարդն է ով գիտելիքներով ավելի շատ է մյուսներից։

  1. Մարդկանց ընդհանրություն
    1. Մարդկանց առաջին բնակավայրերը
    4.2. Տոհմը եւ ցեղը որպես մարդկային կայուն խմբեր
    4.3. Մոռացված գիտելիքներ
Ամփոփվել է «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագիրը
  1. Հայերի ծագումնաբանությունը
    1. Մարդու առաջին քայլերը հայկական լեռնաշխարհում
    5.2. Հայկական քաղաքակրթության առաջացումը

Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում (պալեոլիթի շրջան): Հայկական լեռնաշխարհն իր հարուստ ընդերքի շնորհիվ, շատ արագ դառնում է ոչ միայն խոշոր մետաղագործական կենտրոն, այլ նաև պղինձ, բրոնզ, երկաթ, ինչպես նաև արծաթ ու ոսկի արտահանող: Բրոնզագործության բուռն զարգացման և երկաթի յուրացման դարաշրջանում (մ.թ.ա. II-I հազարամյակների սահմանագծին) Հայկական լեռնաշխարհի ցեղերի շրջանում աստիճանաբար ձևավորվում են դասակարգային հարաբերություններ, առաջանում են ցեղային միություններ, և ստեղծվում են նախադրյալներ պետության առաջացման համար: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղային միությունները, որ հայտնի են խեթական, ասորեստանյան և այլ աղբյուրների շնորհիվ, եղել են պետականության առաջացման փոքր կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին և ուրիշներ: Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը ընթացել է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներում:

  • Կրոններ
    1. Կրոնի առաջացումը եւ առաջին ձևերը
  • Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (ՊլատոնՀեգելԷ. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ)։ Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն)։ Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային… կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։

  • 6.2. Ազգային կրոններ

Ազգային կրոն, կրոն, որը կապվում է իր հետևորդների ազգային պատկանելիությամբ և որի հետևորդ դառնալը ուղղակիորեն նշանակում է դառնալ տվյալ մշակութային-էթնիկ հանրույթի մի մաս։ Ազգային կրոնները տարբերվում են այն կրոններից, որոնք նպատակ ունեն արագ տարածվելու աշխարհում և ունենալ ավելի շատ հետևորդներ՝ անկախ ազգությունից։ Ի հակադրություն դրանց՝ ազգային կրոններն ունեն սահմանափակ աշխարհագրական տարածվածություն, և դրանց հետևորդ լինելը որոշվում է ազգային պատկանելիությամբ։

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։ Ժամանակի հետ այնպիսի ագրեսիվ քաղաքականություն վարող կրոններ ինչպիսիք են քրիստոնեությունն ու իսլամը, սկսեցին բոլոր ազգային կրոնները որակել որպես «հեթանոսական», «անքաղաքակիրթ», «շիրք» (կռապաշտական), «քաֆիրուն»(անհավատ)։ Վերջին 2000 տարում ազգային կրոնների մեծամասնությունը վերացվել կամ հասարակական կյանքից դուրս են մղվել այս երկու կրոնների կողմից. Եվրոպայում, օրինակ, կելտական, գերմանական, հայկական, սկանդինավյան, հունական և հռոմեական ազգային կրոնները դուրս մղվեցին քրիստոնեության կողմից։ Կապված աշխարհագրական հայտնագործությունների ու գաղութացման հետ՝ նույնը տեղի ունեցավ Ամերիկայի և Աֆրիկայի ազգային կրոնների հետ։ Նման ձևով՝ իսլամը ոչ միայն վերջնականորեն վերացրեց արաբնների ազգային կրոնը, այլև վերջնականորեն արմատախիլ արեց հին եգիպտական կրոնը և պարսիկների զրադաշտականությունը։ Ավելի խաղաղ կերպով նույնը ժամանակին անում էր բուդդայականությունը՝ իր ազդեցությունը մեծացնելով տեղական հավատալիքների վրա այնքան, որ դրանք այժմ համարվում են բուդդայականության ճյուղեր։ Այնուամենայնիվ, որոշ ազգային կրոններ քանակապես շարունակում են ամուր մնալ, ինչպես հնդիկների հինդուիզմը, հրեաների հուդայականությունը, չինացիների շենիզմը և ճապոնացիների սինտոիզմը։

Ժամանակի ընթացքում որոշ ոչ ազգային կրոններ ձեռք բերեցին ազգային հատկանիշներ։ Այդպիսիներից են գերմանական, եթովպիական, հայկական, սիրիական, հունական և ռուսական եկեղեցիները։


  • 6.3. Համաշխարհային կրոններ

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Համաշխարհային կրոնի հիմնական տեսակներն են՝ Բուդդայականությունը, Իսլամը և Քրիստոնեությունը:
Ըստ իս բոլոր կրոնների հիմքում նույն բանն է:  Բայց ամեն մեկը այն քարոզում է յուրովի:

Բուդդայականություն.

Բուդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է: 
Բուդայականությունը հիմնված է Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Որն ավելի հայտնի է «Բուդդա» անվանմամբ:
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում: Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով:

Բուդայականությունն ունի 10 պատվիրաններ, դրանք են՝
1.Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
2.Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
3.Մի՛ ստիր
4.Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
5.Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն       հոգևորականների համար են՝
1.Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
2.Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
3.Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
4.Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
5.Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ:

Իսլամ.

Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը  մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

Քրիստոնեություն.
Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքներն են՝ Կաթոլիկությունը, Ուղղափառությունը, Արևելյան հնագույն եկեղեցիները (այդ թվում Հայ առաքելական եկեղեցին), Բողոքականությունը:
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

  1. Պետություն

7.1. Պետության առաջացում
7.2. Պետության փոփոխությունը պատմության ընթացքում
7.3. Պետությունների հարաբերությունները
7.4. Մեր հասակակիցը տարբեր պետություններում

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։

Մոտավորապես ամեն 5 տարի պետք է վարչապետը փոխվի։

  1. Հայտնագործություններ
    1. Գիտություն
    8.2. Տեխնոլոգիաներ
    8.3. Կենցաղ

Տեխնոլոգիական հայտնագործություններ նրանք են օրինակ համակարգիչ, ստեղնաշար, մկնիկ և այլն։

Կենցաղական էն լվացքի մեքենան, սառնարանը և այլն։

  1. Հայերը եւ աշխարհը
    1.Հայերի ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ
    9.2. Հայերի ներդրումը համաշխարհային քաղաքականության մեջ
    9.3. Հայերի ներդրումը համաշխարհային ռազմական գործի մեջ
    9.4. Հայեր ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ
    9.5. Այլ էթնոսների հետ հայերի հարաբերության սկզբունքները
    9.6. Հայերի թշնամիներն ու դաշնակիցները. պատճառներ եւ հետեւանքներ
    9.7. Հայերը եւ համաշխարհային քաղաքակրթությունը 21-րդ դարում

9.1 Տարոն Աճեմօղլու 2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։ Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին։

9.3 Հովհաննես Բաղրամյանը Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում (ներկայիս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության տարածքում)։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

9.4 Շառլ Ազնավուր Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[10] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն: Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։

Հովհաննես Այվազովսկի Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։

9.5 Հայերը հանգիստ մարդիկ են և եթե հայերի վրա չհարձակվեն հայերը չեն հարձակվի հետ։

9.6 Հայաստանի հիմնական թշնամիները դա Ադրբեջանը և Թուրքիան էն։ Հայաստանը կռիվ է անում Ադրբեջանի հետ նրա համար, որ Ադրբեջանը չվերցնի մեր հողերը։ Իսկ Թուրքիայի հետ նրա համար, որովհետև Թուրքիան 1915թվականին ցեղասպանություն է արել։

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, Գրականություն

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ովքեր եՆ մխիթարյանները

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Մխիթարյան միաբանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։


Ինչքանով եմ ես սեբաստացի:


Ինչպե՞ս դարձա սեբաստացի:


Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն  տարի։

Սովորողները իրենց ընտրությամբ պատումներ, ռադիոնյութեր և ֆիլմեր են պատրաստում  սեբաստացիների մասին:

«Մեր ընտանիքի սեբաստացիները»:

Սովորողները ներկայացնում  են իրենց ընտանիքի սեբաստացիներին` սովորող, աշխատող` հին և նոր, հարցազրույցներ վերցնում, ֆիլմեր պատրաստում:

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ֆիզիկա

«Գիտական ներուժ».

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան.jpg

հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Հովհաննես Ադամյան

Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը  - BlogNews.am

Հովհաննես Աբգարի Ադամյան հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։

Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

“Ուսումնական աշուն”

նախագիծ

download

արքայանարինջ ( Խուրմա )

Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, , օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:

Արքայանարնջի բուժական հատկությունները և ինչ առողջական խնդիրների դեպքում է  օգտագործվում այս զարմանահրաշ միրգը

Խուրմայի բաղադրությունը կազմող միկրոտարրերը քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես՝ թոքերի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեն

Արքայանարինջ՝ բուժում է ոչ միայն պտուղը (տեսանյութ)

100 գրամ խուրման շուրջ 62 կալորիա եւ բազմաթիվ սննդային բջջանյութեր է պարունակում, այնպես որ նույնիսկ նիհարել ցանկանողները կարող են, առանց երկմտելու, սննդակարգի մեջ այս մրգատեսակը եւս ներառել: Միայն թե շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն խուրմայի կիրառությունից, քանի որ այն մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

Սերկևիլ

Այն պարունակում է В, С, Е վիտամիններ: Հատկապես շատ օգտակար է սերկևիլի հյութը: Իսկ նրանից ստացվող թուրմը օգտագործում են կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար: Այն նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի:

Айва: польза и вред для организма мужчин, женщин, детей
Սերկևիլենի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

գետնախնձոր

Գետնախնձորը բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս է։ Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին: Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, այն պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:

Գետնախնձոր․ օգտակար և վնասակար հատկությունները
Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռևս բացահայտված չեն

– Գետ­նախն­ձո­րով պահ­քա­յին տոլ­մա․ կե­ղո­ւել գետ­նախն­ձո­րը, չորս մա­սի վե­րա­ծել, հա­մե­մել (կար­միր եւ սեւ պղպեղ, ուրց) ու փաթ­թել թթու դրած կա­ղամ­բի տե­րեւ­նե­րով․ կաթ­սա­յի մէջ շա­րե­լու ա­տեն, լո­լի­կի մա­ծուկ քսել վրան, ա­պա ջուր լեց­նել ու ե­փել:

This image has an empty alt attribute; its file name is kednakhntsorov-bahkayin-dolma.jpg

Ֆեյխոա

Ֆեյխոաn մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, ինչպես օրինակ վիտամին C և B6, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիում,որը իհարկե չափազանց կարևոր է սրտի առողջության համար:

Payızın ən faydalı meyvəsi - Kimlər bol feyxoa yeməlidir?

Ամեն օր մեկ հատ ֆեյխոա ուտելու դեպքում, ձեր իմունային համակարգը լիովին կբարելավվի: Այն հայտնի հակաօքսիդիչ է, որի շնորհիվ մարմնի՝ վիրուսներին դիմադրելու կարողությունը մեծանում է:

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa

դդում

Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։

Դդում - ամեն ինչ այս սննդարար ու... - Հայկական դեղաբույսեր և առողջ  ապրելակերպ | Facebook

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները - Shabat.am