Posted in էկոլոգիա

Մթնոլորտ

  1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
  2. Աշխարհում այսօր գերխնդիր է օդի աղտոտվածության բարձր մակարդակը, որը տարբեր թունավոր արտանետումների՝ ազոտի օքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական փոշու, օզոնային շերտի վնասման, ավտոտրանսպորտի արտանետումների հետեւանք է։ Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ բնության վրա։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բավականին մեծացել են վերին շնչուղիների, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։ Այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։
  3. Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 
  4. Մթնոլորտի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի՝ անշարժ և շարժական աղտոտողներ: Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն: Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները: Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:
  5. Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 
  6. Մթնոլորի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության վրա: Այրման հետևանքով արտանետված կապարը առաջեցնում է մաշկային, ստամոքսային հիվանդություններ, ազդում է օրգանիզմի աճին: Այն օդը, որը շնչում են քաղաքների բնակիչները, լի է հազարավոր օրգանիզմի համար վնասակար տարրերով: Ըստ մասնագետների հիվանդությունների 70%-ը ուղղակիորեն կապված է օդից և դրանում պարունակվող վնասակար նյութերից:
  7. Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
  8. Մթնոլորտի աղտոտման ցուցանիշները անհամեմատ կերպով իջեցնելու համար կան մի շարք բաներ, որ բոլորս էլ կարող ենք անել։ Դրանցից են առանձին մեքենաների կամ տաքսիների փոխարեն շատ մարդկանց տեղափոխող տրանսպորտի կամ հնարավորության դեպքում հեծանիվի օգտագործումը, հնարավորինս շատ էկոլոգիապես մաքուր իրեր և սննդամթերք գնելը (հատկապես նրանք, որ ունեն վնասակար բաղադրիչներ․ գերազանց օրինակ են ներկերը), էլեկտրոմոբիլների օգտագործումը, գործարանների թափոնները մաքրազերծելը և այլն։
  9. Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:
  10. Մթնոլորտային տեղումների քանակը կնվազի շուրջ 10%-ով, ինչի պատճառով կնվազի նաև հողի խոնավությունը
  11. Չորադիմացկուն բուսատեսակներ աճեցնելն ավելի նպաստավոր կդառնա, իսկ այլ տեսակների համար կարիք կլինեն հավելյալ ծախսեր
  12. Կլիմայական գոտիների փոփոխություն
  13. Հատուկ տեսակի կենդանիների և միջատների թիվը զգալիորեն կավելանա, ինչը կարող է կանաչապատ տարածքներին վնաս հասցնել և նպաստել այլ կենդանիների քանակի նվազմանը
  14. Այն հիվանդությունների և վիրուսների տարածման վտանգ, որոնք «սիրում են» տաք օդ
Posted in էկոլոգիա

Անպատացման պատճառները.

անապատացման գործընթացը կատարելու հիմնական պատճառներից մի քանիսը.

  • Կիսաչոր կլիմայով տարածք, որտեղ կան սեզոնային երաշտներ և քիչ անընդհատ անձրևներ կան:
  • Սննդարար նյութերով աղքատ հող և հողի էրոզիայի բարձր տեմպ:
  • Անտառային հրդեհներ
  • Առաջնային հատվածում ճգնաժամ, որը բերում է գյուղական արտագաղթ, որը լքեց արտադրական հողը: Ինչպես գիտենք, երբ արտադրողական հողերը լքվում են, դրանք բնականաբար դեգրադացվում են:
  • Resourcesրային ռեսուրսների անպատասխանատու շահագործում, որոնք նվազեցնում են էկոհամակարգի ջուր ապահովելու կարողությունը: Կա նաև ջրատար հորիզոնների աղտոտում:
  • Հատկապես ափամերձ շրջաններում քաղաքների անկարգությունների աճը:
  • Գլոբալ տաքացում և կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած անձրևների նվազում:

Անապատացումը հիմնական խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են ամբողջ աշխարհում: Եվ դա այն է, որ դրանք լուրջ հետևանքներ ունեն գլոբալ մակարդակում: Անապատացումը խնդիրներ է ստեղծում աղքատության վերացման, շրջակա միջավայրի խնամքի և պահպանման, կայունության և տնտեսական կայունության համար: Այս երեւույթի հիմնական հետևանքներից մի քանիսը հետևյալն են.

  • Կենդանական և բուսական տեսակների կորուստ, արդյունավետ բերրի հողեր և տարբեր էկոհամակարգեր: Կենսաբազմազանության ընդհանուր կորուստը մարդկության առջև ծառացած մեկ այլ խնդիր է այս դարում: Արդյունավետ հող կորցնելը ոչ միայն ազդում է մարդկանց վրա, այլ նաև նրանց հետ կապված կենսաբազմազանության վրա:
  • Գյուղատնտեսական արտադրության անկում և սննդի անապահովության սկիզբը: Շատ երկրներ կարող են կերակրել իրենց բնակչությանը, և սովն աճում է ամբողջ աշխարհում:
  • Բնական ռեսուրսների փոփոխում
  • Կլիմայի փոփոխության հետևանքների ակտիվացում ՝ հաշվի առնելով, որ դրանք գործում են շղթայաբար:
  • Ազդեցությունները կամ կայուն զարգացումը և մարդկանց կյանքի որակը:

Բախվելով այս բոլոր խնդիրներին, և նրանք փորձում են գտնել տարբեր լուծումներ, ինչպիսիք են հետևյալը.

  • Ծառերի տեսակների և թփերի անտառվերականգնում և վերածնում:
  • Միջոցով ջրի կառավարման բարելավում մաքրված ջրի վերաօգտագործումը, անձրևաջրերի պահպանումը, աղազերծումը և խնայողությունները: Այս բոլոր գործողությունները կարող են մեծապես նպաստել ջրի խնայողությանը և երաշտից ավելի երկար գոյատևելուն:
  • Պահպանեք հողը ՝ օգտագործելով ցանկապատեր, որպեսզի դանդաղեցնեն դյունների տարածքը և ստեղծեն ծառերի խոչընդոտներ ՝ քամու էրոզիայի դեմ պաշտպանվելու համար: Եկեք չասենք, որ քամին բավականաչափ հզոր գործակալ է:
  • Հողի հարստացում և պարարտացում բույսերի ծածկույթների վերականգնման միջոցով: Մշակաբույսերի միջոցով հողը կարող է երկարաժամկետ վերածնվել:
  • Թույլատրել բնածին ծառատեսակների կադրերի զարգացումը `ընտրովի էտումով: Ընտրովի էտման միջոցով տեսակների աճն ու զարգացումը կարելի է բնականաբար արագացնել:
Posted in էկոլոգիա

Անապատացում

Անապատացումը հողերի դեգրադացիայի տարածված խնդիր է: Դա բաղկացած է այն փաստից, որ բերրի հողերը վերածվում են անապատների ՝ խոնավությունից և բուսականությունից զուրկ: Արդյունքում, այդպիսի տարածքները դառնում են ոչ պիտանի մարդու կյանքի համար, և միայն բուսական և կենդանական աշխարհի որոշ տեսակներ կկարողանան հարմարվել կյանքին նման պայմաններում: Անապատացման մի քանի տեսակներ կարելի է առանձնացնել ՝ կախված հողի փոփոխությունների պատճառներից: Առաջինը աղիությունն է: Դա կարող է լինել առաջնային կամ երկրորդային, երբ աղերը կուտակվում են հողի մեջ բնականաբար կամ կլիմայական պայմանների և ջրի ռեժիմի կտրուկ փոփոխությունների պատճառով:

Երկրորդ, սա անտառահատումներ է, այսինքն `հողի փոփոխություն անտառահատումների և բուսականության ոչնչացման հետևանքով: Երրորդ, արոտավայրերի դեգրադացիա է տեղի ունենում, ինչը նույնպես անապատացման տեսակ է: Եվ, չորրորդ, ծովի հատակի ջրահեռացումը, երբ ջրի մակարդակը զգալիորեն իջնում ​​է, և ջրից զուրկ հատակը դառնում է չոր հող:

Posted in էկոլոգիա

Ճախրուկ

Ճախրուկը Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»

Տարածվածությունը: Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տափաստանային և կիսաանապատային շրջաններից` մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում: Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Անդրկովկասում: Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում:

Posted in էկոլոգիա

Ջրոլորտն աղտոտող նյութերը

Ջրոլորտն ունի իր աղտոտման առանձնահատկությունները, նշենք դրանցից մի քանիսը: Ջրոլորի մաս կազմող յուրաքանչյուր օբյեկտ ունի իր անհատական քանակական ու որակական ցուցանիշները` ջրի քանակը, ջրաբանական ռեժիմը, ջրի որակը, և յուրվի է արձագանքում մարդածին ազդեցությանը : Տեղի է ունենում ջրային ռեսուրսների ինչպես որակական այնպես էլ քանակական սպառում: Ջրային ռեսուրսների որակական սպառում է կոչվում այն երևույթը, երբ ջուրը աղտոտվող նյութերի ազդեցությամբ ջուրը խմելու կամ որևէ այլ նպատակով օգտագործելու համար դառնում է ոչ պիտանի:

 Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:         

  Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում ենթունավոր, ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:

  Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը: Դրա պատճառով խիստ թուլանում է ջրային ավազանի գազափոխանակությունը մթնոլորտի հետ, հետևաբար նաև դրա ինքնամաքրման հնարավորությունը , ինչպես նաև դանդաղում է ջրում եղած աղտոտող նյութերի քայքայման, չեզոքացման գործընթացը:

 Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը և խմելու ուսննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի: Բացի այդ խախտվում է ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, փոխվում է օրգանական աշխարհի կազմը, ընկնում է արտադրողականությունը:

 Չափազանց վտանգավոր են թունավոր նյութեր են ծանր մետաղները` սնդիկը, կապարը, կադիումը, պղինձը, մկնդեղը: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ մեծանում է ջրային ավազանները վերոհիշյալ նյութերով աղտոտվելու պրոցեսը: Դրանցով աղտոտված ձկները պիտանի չեն սննդի մեջ օգտագործման համար: Խախտվում են բնական միջավայրում ընթացող պրոցեսները: Մասնավորապես, թուլանում է օրգանական միացություններից ջրի ինքնամաքրման հատկությունը,միաժամանակ պակասում է ջրավազանի կենսաբանական ակտիվությունը: Ծանր մետաղների մեծմասի, հատկապես պղնձի և ցինկի համար բնորոշ է այն, որ ջրավազաններում դրանք, անկախ ժամանակից, ամբողջությամբ  չեն քայքայվում կամ չեն հեռանում: Ջրի մեջ դրանց պարունակությունը նվազեցնելու գլխավոր միջոցը ջրի նոսրացումն է, այսինքն` մաքուր ջուր ավելացնելը:

Ջրոլորտն աղտոտող նյութերի շարքում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում բարդ օրգանական միացությունները: Դրանց գլխավոր աղբյուրը քիմիական ձեռնարկություններն են, որոնք ներկայումս արտադրում են այնպիսի միացություններ, որոնք բնության մեջ գոյություն չունեն ընդհանրապես: Այդպիսի միացություններից են ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, սինթետիկ լվացող նյութերը, ֆոսֆատները և այլն:

Արդյունաբերական աղտոտման առանձնահատուկ տեսակ է ջերմային աղտոտումը: Դրա պատճառը արդյունաբերական տաք հոսքաջրերն են, որոնք խախտում են ջրավազանի ջերմային ռեժիմը: Խիստ վատանում է ձկների զարգացման պայմանները, մի շարք օգտակար մանրէներ ոչնչանում են, դրան հակառակ, ավելանում են մակաբույծները:

Posted in էկոլոգիա

Հողօգտագործում

  1. Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը:Հողը բնության գլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

  1. Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:

հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:Այս համակարգում ավելի կարևոր է հողի բարելավումը , շատացումը , քան ուղղակի պահպանումը կամ ճիշտ բաժանումը։ Հողը հայելին է իսկապես այս ոլորտում, որովհետև այն պարզ իր վրա ցույց է տալիս,արդյոք աշխատանքը եղել է իզուր թե արդյունավետ։ Մարդը բարելավվել է այն թե ոչ։ Հողօգտագործման հիմնական նպատակն է հենց հողի բարելավվումը

  1. Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա: 

Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Այն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերերից , որոնք կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում, պեստիցիդներից, որորնք քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով , նաև պարարտանյութերից, որի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

  1. Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:

հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Posted in էկոլոգիա

Թունավոր թափոներ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`

·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),

·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),

·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),

·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)

Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,

·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր

·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում

Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

Posted in էկոլոգիա

Կոշտ թափոններ։ Աղբի հիմնախնդիրը

Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:

Միջին հաշվարկով յուրաքանչյուր մարդու համար ամեն տարի արդյունահանվում և աճեցվում է 20 տոննա զանազան հումք, որը մոտ 800 տոննա ջրի և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգնությամբ վերածվում է 2 տոննա անմիջական օգտագործման արտադրանքի: Դժվար չէ նկատել, որ սկզբնական հումքի 90%-ը վերածվում է թափոնների, սրանք արդյունաբերական ու գյուղատնտեսական թափոններ են, նույն բախտին է արժանանում նաև ջրի հիմանական մասը: Վերջնական շուրջ 2 տոննա ստացված ապրանքի մի զգալի մասն էլ շուտ օգտագործվելուց հետո կրկին վերածվում է աղբի:

Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:

Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են

·         Երկրագնդի բնակչության աճը

·         Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը

·         Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը

·         Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումները

Երկրագնդի բնակչությունը աճում է ուղղակի աննախադեպ տեմպերով: Միայն վերջին 180 տարում աշխարհի բնակչության թվի ավելացել է 7 անգամ: Բնակչության աճի զուգահեռ աճում է նաև մարդկանց պահանջները բավարարելու միջոցների քանակը:

Այսօր մեր կենցաղում միանգամյա օգտագործման ապրանքերի քանակը անընդհատ աճում է: Դրանց թվաքանակի աճը դառնում է մտահոգիչ, քանի որ այսպիսի ապրանքների մեծամասնությունը կազմում են ոչ կեսաքայքայվող ապրանքներ` հիմանակնում պոլիեթիլեն:

 Յուրաքանչյուր տարի մարդը ստեղծում է մի քանի հարյու նոր տեսակի նյութը, ըստ այդմ ավելանում են նաև թափոնների տեսակները:

Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարու և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Զարգացող երկրները մինչև 2017 թվականը զարգացած երկրներից առաջ կանցնեն հնացած համակարգչային տեխնիկայի թվաքանակով, իսկ ևս 13 տարի անց նման համակարգիչների ընդհանուր թիվը կարող է հասնել 1,1 միլիարդի, ուստի անհրաժեշտ է վերաիմաստավորել «էլեկտրոնային աղբի» դեմ պայքարի քաղաքականությունը. այս կարծիքին են ամերիկացի ու չինացի գիտնականները:

Posted in էկոլոգիա

ՀԷԿ-երը ևշրջակա միջավայրը

ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն դիտվում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Նմանատիպ երևույթների հաճախ ականատես ենք լինում Ռուսաստանում, որտեղ հարթավայրային խոշոր գետերի վրա կառուցվում են հսկայական ջրամբարներ: Առաջին հերթին մենք գործ ունենք հսկայական տարածք զբաղեցնող հողաշերտի օտարացման հետ: Ջրամբարները սահմանափակում են հողային տարածությունների գյուղատնտեսության մեջ օգտագործման հնարավորությունը:

Հսկայական ջրամբարները` ինչպիսիք են, Կարիբան (Կանադա), Բրատսկը (Ռուսաստան), Նասերը (Եգիպտոս) ,  Գուրին(Վենեսուելա)  և այն, ազդում են նաև կլիմայի ձևավորման վրա: Խոշոր ջրամբարների շնորհիվ տվյալ հատվածում ավելի ինտեսիվ է դառնում գոլորշիացումը, ինչը նպաստում է տվյալ տարածքւոմ տեղումների քանակի աճին, նպասում օդի խոնավության բարձրացմանը և հաճախակի մառախուղների առաջացմանպատճառ դառնում, մի խոսքով հանգեցնում եմ ընդհանուր կլիմայի փոփոխության:

Կլիմայական փոփոխություններ նկատվում են ոչ միայն խոշոր ջրամբարների շրջաններում, այլ նաև մերձափնյա շրջաններում, որտեղ ջրի քանակը նվազում է ջրամբարներում կուտակելու հետևանքով:

Ռուսաստանի Դաշնությունում ջրամբարների շահագործման փորձը ցույց է տալիս, որ մերձափնյա շրջաններում տեղումների քանակը զգալիորեն փոքրանում է, իսկ խոշոր ջրամբարների գոտում միջին տարեկան ջերմաստիճանի նվազում: Մերձափնյա շրջաններում, որտեղ արհեստականորեն նվազեցվում է ջրի հոսքը (այն կուտակվում է ջրամբարներում), նկատվում է ջրի ջերմաստիճանի փոփոխություն, ինչը հանգեցնում է բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությանը, երբեմն էլ` կորստի:

ՀԷԿ-երի կառուցման հետևանքով հսկայական, երբեն էլ անդառնալի կոցարուստներ են հասցվում բուսական ու կենդանական աշխարհին:

ՀԷԿ-ի ամբարտաակի կառուցումը խոչնդոտում եմ ձկների ազատ տեղաշարժին և ձվադրմանը: Շատ հաճախ ականատես ենք լինում ձկնատեսակների քանակի կտրուկ նվազման կամ իսպառ վերցման:

ՀԷԿ-երի առաջացրած բացասական հետևանքներին ցավոք սրտի ականատես ենք լինում նաև ՀՀ-ում: 

Posted in էկոլոգիա

ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա:

Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3•106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը (1կգ ածուխ): Հետևաբար նույն քանակի էներգիա տվող ԱԷԿ-ը ՋԷԿ-ի համեմատ զգալի պակաս վառելիքի կարիք ունի: Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն:

Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը:ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ թե ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը: Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ԱԷԿ-ները շրջակա բնակչության լիարժեք անվտանգության համար իրականացվում է պաշտպանություն հեռավորությամբ, այսինք` ԱԷԿ-ները կառուցվում են բնակավայրերից զգալի հեռավորությամբ, այնուամենայնիվ բնակչության առողջության վրա ազդեցությունից խուսափելն անհնար է:

Ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը: Դժվարությունն այն է, որ այսպիսի ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող արհեստականորեն չեզոքացվել: Առայժմ ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը դրանց տրոհումն է, որը կարող է տևել երկար տարիներ: Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող թափոնները պետք է հուսալիորեն թաղվեն այդ նպատակով հատուկ հարմարեցված խցերում:Որոշ երկրներ. մասնավորապես Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, իրականացնում են թափոնների թաղում հատուկ կոնտեյներում`իջեցնելով դրանք ծովերի և օվկիանոսների հատակները: Թափոնների թաղման այսպիսի եղանակը կոնտեյներների քայքայման դեքում ահռելի վտանգ են ներկայացնում ծովերի ու օվկիանոսների ռադիոակտիվ աղտոտման առումով