Posted in պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան,Մայիսի 15-22

Առաջադրանք 1

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ

3.Ալֆրեդ Նոբել

Առաջադրանք 2

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

Գրականությունը և թատրոնը

Օգյուստ Լյումիեր Եղբայրներ

Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/

Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/

Posted in պատմություն

Պատմություն

Առաջադրանք, ապրիլի 5-11
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Առաջադրանք 8-րդ դասարան, ապրիլի 5-11: Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատըՀայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:


առաջադրանք, ապրիլի  18-22
Առաջադրանք 1

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 18-22: Մեծ եղեռն


Առաջադրանք, ապրիլի 22-30
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 22-30:Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին: Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը


Թարգմանություն


Հետազոտական աշխատանք

Մեծ եղեռն


Մի քանի նախադասությամբ/ մեկ էջի սահմանում/ ամփոփիր  այս ամսվա անցած թեմաները,  մի քանի նախադասությամբ ներկայացրու ամենատպավորված , հետաքրիր  հատվածը:

Posted in պատմություն

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
ԵՐԶՆԿԱՅԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ։ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ

Ինչպես գիտենք, խորհրդային իշխանութան ընդունած հաշտության մասին դեկրետով կոչ էր արվում պատերազմող երկրներին վերջ տալ իմպերիալիստական պատերազմին և կնքել արդարացի հաշտություն։ Սակայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության կոչը արձագանք չգտավ Անտանտի տերությունների կողմից։ Ուստի Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։

Խորհրդային Ռուսաստանի օրինակով Անդրկովկասյան կոմիսարիատը ևս, արձագանքելով հաշտության գաղափարին, որոշեց զինադադար կայացնել թուրքերի հետ։ Կողմերը ընդառաջ գնացին իրար, և 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադար։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։

Հարկ է նշել, որ 1917թ. ռուսական երկու հեղափոխությունները բացասաբար անդրադարձան ռուսական բանակի մարտունակության վրա։ Սկսվեց նրա քայքայումն ու կազմալուծումը։ Դրան հատկապես նպաստեց այն հանգամանքը, որ խորհրդային կառավարությունը Հաշտության մասին դեկրետով հայտարարել էր, որ վերջ է տրվելու պատերազմին և կնքվելու է արդարացի հաշտության պայմանագիր։ 1917թ. վերջին հրահանգ էր իջեցվել՝ ռուսական զորքերը դուրս բերել Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Պարսկաստանի գրավյալ տարածքներից։ Դրա հետևանքով Կովկասյան ռազմաճակատի զորքերը սկսեցին զանգվածաբար լքել իրենց դիրքերը և վերադառնալ տուն։ Այդպիսով՝ գործնականում քայքայվեց ու մերկացավ շուրջ 750 կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատը։ Իսկ դա նշանակում էր, որ հայ ժողովուրդը կրկին կանգնում էր թուրքական ներխուժման սպառնալիքի առաջ։ Եվ թուրքական զորքերի հարձակումը չուշացավ։

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

«Թուրքահայաստանի մասին» դեկրետ

1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով։ Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին։ Որոշ խմբագրումներից հետո դեկտեմբերի 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.

1. ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժողովրդական միլիցիայի ստեղծում

2. հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան,

3. տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի,

4. ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մուսուլման բնակչության հավասար տեղերով։ 2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։

Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուսական բանակի դուրսբերումից հետո։ Վահան Տերյանն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. ԼԵնինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով ՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արևելյան Հայաստանի կազմում էր։

Դեկրետի միակ դրական կողմն այն էր, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչել է հայերի օրինական իրավունքներն Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Բրեստ-Լիտովսկի հաշտությունը և Տրապիզոնի բանակցությունները

Թուրքերի հետագա առաջխաղացումը դեպի Անդրկովկաս կանխելու և գոնե 1914թ. նախապատերազմյան սահմանները պահպանելու նպատակով Անդրկովկասյան իշխանությունները (Կոմիսարիատը և Սեյմը) 1918թ. մարտի սկզբին Տրապիզոնում Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ սկսեցին։ Բայց մինչև բանակցությունները սկսելը հայտնի դարձավ, որ 1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ-Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաև Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4-րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արևելյան Անատոլիայի գավառների (Արևմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը և դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները ևս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչև 1877–1878թթ. ռուս–թուրքական պատերազմը։

Բրեստի պայմանագիրը հաղթաթուղթ դարձավ Թուրքիայի ձեռքին իր հետագա զավթողական պլաններն իրականացնելու համար։ Թուրքական պատվիրակությունը, գոտեպնդված իր ռազմական հաջողություններով, պահանջեց Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանը, Բաթումը։

Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որպեսզի Անդրկովկասը անջատվի Ռուսաստանից, իրեն անկախ հռչակի։ Դրանով նա նպատակ էր հետապնդում լուծել իր պանթուրքական զավթողական պլանները։ Նման պայմաններում Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը մտավ փակուղի, և ապրիլի սկզբին բանակցություններն ընդհատվեցին։

Posted in պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական կայսրության հետագա պարտությունները փետրվարյան հեղափոխության պատճառներից մեկն են։ Հակամարտությունների հենց սկզբից Արևելյան ճակատում, որոշակի նախնական հաջողություններից հետո բանակը ծանր կորուստներ կրեց (հատկապես Արեւելյան Պրուսիան)[12]։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր։ Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Խայտառակ պարտության պատճառներից մեկը՝ սպաների անկարողությունն էր։ Բացի այդ զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
  • Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
  • Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:  Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
  • Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Եվրոպայի հայկական գաղութները

Բուլղարիայի հայկական գաղութները

Նոր շրջանում գոյատևում էին Սոֆիայի, Ռուսչուկի, Պլովդիվի և այլ վայրերի հայկական համայնքները։ Բուլղարիայի հայկական գաղութների կացությունը փոխվեց 19-րդ դարի կեսերից։

Հունգարիայի հայկական գաղութները

18-րդ դարի սկզբներին Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասում ցրված հայերը կենտրոնացան երկու քաղաքներում։ Դրանցից մեկը 1700թ. հիմնադրված Գեոլան՝ Արմենոպոլիսն էր, մյուսը՝ Եղիսաբեթպոլիսը։

Ռումինիայի հայկական գաղութները

Ռումինահայերը նույնպես կապված են եղել Հայաստանի հետ։ 1880թ. Հայաստանում սկսված սովի ժամանակ նրանք օգնություն կազմակերպեցին հայրենակիցներին։

Ֆրանսիայի հայկական գաղութները

Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փարիզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում հիմնադրված Մուրադյան վարժարանը։

Անգլիայի հայկական գաղութները

Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին։

Իմ կարծիքով գաղութները մեծ դեր ունեին հայապահպանության գործում։ Եթե չլինեին գաղթօջախները, հայերը կխառնվեին տվյալ երկրի ազգի հետ և մեր ազգը կկորչեր։

Posted in պատմություն

Շապին Գարահիսարի հերոսամարտ

Շապին Գարահիսարի հերոսամարտ, Շապին Գարահիսարի հայ բնակչության գոյամարտը թուրքական զորքերի ու հրոսակախմբերի դեմ 1915 թվականի հունիսին։

Պաշտպանության սկիզբը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին շուրջ 300 շապինգարահիսարցի երիտասարդներ զորակոչվել են թուրքական բանակ, իսկ մյուսները, վճարելով պահանջվող հարկը, ժամանակավորապես ազատվել։ Սակայն շուտով նրանց էլ են զորակոչել և ճանապարհաշինության ու շինարարական ծանր աշխատանքներում օգտագործելուց հետո, բոլորին կոտորել։ Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավել են հայերի խանութները, խլել նրանց ունեցվածքը, ապրուստը։ Իսկ 1915 թվականի մայիսից սկսվել են զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրդերով շրջապատված քաղաքի հայության վիճակն օրավուր ծանրացել է։ Մերձռազմաճակատային թուրքական բանակը և բանտից ազատված հանցագործները շրջակա հայկական գյուղերում զբաղվել են կողոպուտով ու սպանություններով։ Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թվականի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և ոչնչացրել շուրջ 400 մարդու։ Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության, որն սկզբում կրել է տարերային բնույթ, բայց շուտով դարձել համընդհանուր ու կազմակերպված։ Ամրացվել է թաղամասը, կառուցվել են պատնեշներ, կազմավորվել ու դասավորվել մարտական ուժերը։ Պաշտպանության գործը գլխավորել է Ղուկաս Դեովլեթյանը, աչքի են ընկել նաև Ավագ Տյուրիկյանը, Գարեգին Կարմիրյանը, Շապուհ Օգանյանը, Իսրայել Օզանը, Գասպար Ղուկասյանը, Հմայակ Կարագյոզյանը և ուրիշներ։

Բուն հերոսամարտը

Առաջին իսկ օրերին տեղի են ունեցել թեժ մարտեր, և հայերն արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին։ Բայց երբ թուրքերը թնդանոթներից ռմբակոծելով հրդեհել են հայկական թաղամասը, հայերի վիճակը վատացել է։ Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել ավելի քան 3 հազար տուն։ Հայերը (ավելի քան 5 հազար մարդ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և մարտերով նահանջել Շապին Գարահիսարի հինավուրց բերդը մերձակա լեռան գագաթին։ Նրանք տարել են նաև որոշ չափով պարեն, անասուններ, եղած զինամթերքը։ Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող զինվորական խորհուրդ Ղ. Դեովլեթյանի գլխավորությամբ։ Բերդի և նրա մատույցների կարևորագույն կետերի պաշտպանությունը հանձնվել է 5-25 հոգանոց մարտական խմբերի։ Բնակչությունն ամրացրել է բերդի շրջապարիսպը, որը դարձել է պաշտպանության առաջին գիծը։ Ռազմիկ կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար։ Պահանջվել է խնայողաբար ծախսել պարենն ու ռազմամթերքը։ Պարենավորումը կարգավորելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։

Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ուղեկցությամբ, գնդակոծել են բերդը։ Սեբաստիայի վալի Մուամմարը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով «ներում շնորհել նրանց»։ Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը։ 3 օր անց վալին նորից հայերին հանձնվելու պահանջ է ներկայացրել, բայց մերժում ստանալով ձեռնարկել է ավելի կատաղի հարձակում (20 հզ հոգով)։ Հայերը համառորեն ղիմադրել են և հետ մղել թշնամուն։ Թուրքական մի ջոկատի (մոտ 70 հոգի) հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ և որոշ խուճապ առաջացնել պաշտպանների շարքերում։ Հայերի դրությունն օրավուր ծանրացել է (սպառվել էին պարենը, զինամթերքը, ջուրը)։ Այդ անհուսալի վիճակում, հունիսի 25-ին գիշերային հարձակումով որոշ գոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են թշնամու պաշտպանական գիծը և դուրս եկել՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու, թուրքերի վրա ճնշում գործադրելու և բերդում գտնվողներին փրկելու հույսով։ Բերդում մնացածները թշնամուն հանձնվելու փոխարեն թույն են ընդունել։ Չնայած հաջորդ օրերի լռությանը, թուրքերը չհամարձակվեցին մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժեցին բերդ, այնտեղ հանդիպեցին միայն երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորեցին գազանաբար։ Բերդից հեռացածները թեև չկարողացան օգնություն կազմակերպել, բայց տարբեր վայրերում շարունակեցին պայքարը։

Posted in պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 18-22

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.

Տես՝ այստեղ։

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։

Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

  • Ցեղասպանության կազմակերպումը

1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 

Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից:

  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/

Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև Ուրֆայում և Մուշում և մի քանի այլ վայրերում։

Հայոց ցեղասպանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • Եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:

  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/

Գերմանացի քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը հասցրեց 1915 թվականին այցելել Ստամբուլ, բայց նրա խնդրանքը Էնվերին հայերի պաշտպանության վերաբերյալ մնացին անպատասխան։ Գերմանիա վերադառնալուց հետո առանց ակնհայտ հաջողությունների փորձում էր հասարակության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում հայերի վիճակի վրա։ Թուրքիայում ֆելդմարշալ ֆոն Հոլցի հրամանատարության տակ ծառայող դոկտոր Արմին Վեգները հավաքեց լուսանկարների մեծ պահոց։ Թուրքական պահնորդների հսկողության տակ գտնվող հայ կնոջ՝ նրա արած լուսանկարը դարձել է հայերի ցեղասպանության խորհրդանիշներից մեկը։ 1919 թվականի Վեգները նամակ գրեց ԱՄՆ նախագահ Վիլսոնին, որում հայտնում էր հայերի բնաջնջման՝ իրեն հայտնի մանրամասները։ Հալեպում տեխնիկական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպաժը 1916 թվականին գրված գրքում նկարագրություններ է թողել հայերի բարբարոսական սպանությունների վերաբերյալ։

  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հայոց Ցեղասպանությունը ընդունած եչրկրներ՝

Շվեյցարիա
  • «Նեմեսիս» գործողությունը

1919 թվականին Բոստոնում Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից երիտթուրքերի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսի անվանումը։

Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։

Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով։

  • Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը

1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը (ճարտարապետ` Արթուր Թարխանյան, (Սաշուր Քալաշյանիհամահեղինակությամբ)) խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։

1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։

  • Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում

Աղբյուրներ՝

Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/

Posted in պատմություն

Պատմություն

1.Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը:

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

Չինաստանում 1922-1912թթ․ տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։ Սակայն ժողովրդավարության և ազգային ինքնիշխանության հաստատման համար չին ժողովրդի պայքարը շարունակվեց նաև նոր շրջանում։

Ճապոնիան Ստեղծվելով մարտունակ բանակ Ճապոնիան վարեց ծավալապաշտական քաղաքականություն։ Գլխավոր թիրախներն էին Կորեան և Չինաստանը։ Հատկապես տպավորիչ էին հաղթանակները 1894-1895թթ․ չին-ճապոնական և 1904-1905թթ․ ռուս- ճապոնական պատերազմներում։ Արտաքին նվաճումների արդյունքում պետության տարածքը կրկնապատկվեց։  Այսպես՝ Ճապոնիան դարձավ նաև գաղութային տերություն։

2.Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Իտալիայի վերամիավորում գործընթացը

Իտալիան մինչ վերամիավորումը գտնվում էր ամբողջովին պառակտված վիճակում։ Իտալիայի հյուսիսային շրջանները գտնվում էին ավստրիական տիրապետության ներքո, իսկ մյուս մասերում ստեղծվել էր տարբեր իշխանություններ։ Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ Իտալիայի վերամիավորման համար։ Ստեղծվեցին գաղտնի ընկերություններ, որոնք իրենց վրա էին վերցրել Իտալիայի ազատագրության դժվար գործը։ Դրանցից ամենանշանավորը «Երիտասարդ Իտալիան» էր Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ։

1848-1849 թվականներին Իտալիայում բռնկվեց հեղափոխություն, որը ճնշվեց Ավստրիայի կողմից։ Ձախողված հեղափոխությանը հաջորդեց առաջադիմական ռեակցիան։ 1860-ականներին Իտալիայում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը։ Իտալիայում ամրապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը։ Այս դարաշրջանը Իտալիայում հայտնի է Ռիսորջիմենտո անվանումով։ Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության Սարդինիայի շուրջը։

Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդդեմ Ավստրիայի։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին։ 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն։ 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո։ 1871 թվականի կեսերին Իտալիայի կառավարությունը հռոմի պապին հռչակեց կաթոլիկ աշխարհի առաջնորդ և Վատիկանը ստացավ ինքնավարություն։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն և երկիրը բռնեց զարգացման ուղին։ 20-րդ դարում արդեն Իտալիան իր ազդեցիկ դերը ուներ աշխարհում։

Գերմանական գործընթացը

Գերմանական պատմագրության մեջ որպես գերմանական հարցի ծագման ամսաթիվ համարվում է 1806 թվականի օգոստոսի 6-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության անկումը (Սրբազան Հռոմեական կայսրությունը Գերմանիայի պատմության մեջ հայտնի է Առաջին Ռայխ անունով և գերմանացիները այս պետական միավորումը համարում են գերմանական առաջին կայսրությունը)։

Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո նրա տարածքը բաժանվեց փոքրիկ քաղաք պետությունների միջև։ Այս հիմնախնդրի լուծման համար առաջարկվել է երկու ճանապարհ, որոնցից առաջինը պետք է լուծվեր Ավստրիական կայսրության միջոցով Մեծ գերմանական ճանապարհ, իսկ մյուսը փոքրգերմանական Պրուսիայի թագավորության։

Ավստրիական կայսրությանը հաջողվեց միավորել գերմանական հողերի մեծ մասը, ինչպես նաև գրավել հարակից հսկայական տարածքներ: Այդ թվում ներկայիս Սլովենիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ավստրիայի և Իտալիայի տարածքները և ստեղծել մեկ հսկայական պետական միավորում՝ պահպանելով կայսերական տիտղոսը։

Հյուսիսային Գերմանիայի գերմախոս պետությունների միավորման գործը ստանձնեց Պրուսիան, որը համարվում էր Գերմանիայի սիրտը։ Միավորելով գերմանախոս հողերը՝ պրուսիական զորքերը կարողանում են ռազմակալել նաև Նիդերլանդների և Լեհաստանի հողերը։

3.Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Թուրքիայի և Իրանի արդիակացման գործընթացները միմյանց նման են նրանով, որ երկու երկրներում էլ ամեն կերպ փորձում էին հասնել իրենց ուզածին: Տարբերությունն այն էր, Թուրքիային խանգարում էր Աբդուլ Համիդ սուլթանը, իսկ Իրանին Անգլիան և Ռուսաստանը: Օրինակ՝ Թուրքիան հասավ արդիականության, իսկ Իրանը մի հաղթանակից հետո էլ չկարողացավ դիմադրել: Իրանին օգնում էին հայ գործիչները, իսկ Թուրքերին երիտթուրքերը իրենց կազմակերպությունով և պայքարով: Թուրքիան ազատվեց Աբդուլ Համիդի բռանտիրությունից, իսկ Իրանը դեռ շարունակում էր մնալ Անգլիայի և Ռուսաստանի հսկողության տակ, չնայած նրան, որ այս ամենի ընթացքում եղան շատ տարածքային կորուստներ, ռազմայն պարտություններ և այլն:

Posted in պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, մարտի 9-13-ը

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները/

1867-1868 թվականներին հեղափոխությունից հետո երկրի կառավարումը վերադարձվեց կայսերական ընտանիքին, և 15-ամյա Մուցուխիտոն հռչակվեց կայսր: Նա ստացավ Մեյձի անունը: Տոկիոն դարձավ մայրաքաղաք:

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

XIX դ. վերջերին և XX դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, Ճապոնիան թռիչքաձև զարգացում ապրեց: Երկրի տնտեսությունը և հասարակական-քաղաքական կյանքը արդիականացվեցին: Ճապոնիան տնտեսապես միավորեց, ստեղծվեց միասնական ազգային շուկա: Առաջացան մենատիրություններ, դրամատներ, ճապոնական ապրանքներն սկսեցին արտահանվել տարբեր երկրներ: Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ: Առաջին աշխարհամարտի մախօրյակին Ճապոնիան նույնիսկ իր զարգացման արագությամբ առաջ էր անցել ԱՄՆ-ից և Գերմանիայից: Ճապոնիայում ձևավորվեց արդյունաբերական հասարակություն: զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն: Պետությունը հովանավորում էր տեղական ձեռներեցներինին: Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը: Փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն: Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի:

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ պատերազմի՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը տևած Առաջին համաշխարհային պատերազմի (ԱՀՊ) հետևանքները: Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար: Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո: Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար: Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: Այդ առումով, Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը՝ Առաջին համաշխարհային պատերազմում «…բնակչության թվաքանակի համեմատությամբ ոչ մի ժողովուրդ չի ունեցել այնպիսի կորուստներ, ինչպիսին հայությունը:»[1] Եվ դա, հիրավի, կարելի է նույնքան արդարացիորեն վերագրել հայության թե՛ տարածքային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մարդկային, այդ թվում՝ և՛ խաղաղ բնակչության, և՛ զինվորականության կորուստներին:

Ազգային պետությունների առաջացումը  Բալկանյան թերակղզում

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Բուլղարիա

Ներկայացնել

• աշխարհագրական դիրքը

Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը, Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:

• կրոնը

Հիմնականում իշխում է Քրիստոնեության ուղղափառ ճյուղը:

• պատմությունը

Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն էին։ Մ․ թ․ I դ․ այն նվաճեցին հռոմեացիները։ III դ․ սկսվեց հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բուլղարիայի տարածք մտավ Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ։ VI դ․ սկզբից սկսվեց սլավոնական ցեղերի ներթափանցումը, որոնք VII դ․ կեսին դարձան գերակշռող էթնիկական տարրը։ Թրակացիների մի մասը ձուլվեց սլավոնների հետ, իսկ մյուս մասը, ինչպես նաև իլլիրիական որոշ ցեղեր, մղվեցին թերակղզու արևմտյան մասը։ VII դ․ 70-ական թթ․ Հարավային Բեսարաբիայից Բալկանյան թերակղզի ներխուժեցին պրոտոբուլղարները։ Նրանց առաջնորդ Ասպարովս խանի գլխավորությամբ ստեղծվեց սլավոնա-բուլղարական պետություն՝ այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը Բուլղարիա անունով։ Մոտ 865 թվականին քրիստոնեությունն ընդունվեց որպես պաշտոնական պետական կրոն։ Արագացավ պետության սլավոնացումը։ Աստիճանաբար վերացավ պրոտոբուլղարների ու սլավոնների միջև եղած էթնիկական տարբերությունը և կազմավորվեց միասնական բուլղար ժողովուրդը։ 894 թվականին մտցվեց սլավոնական գիրը։ Սլավոնական լեզուն դարձավ նաև եկեղեցու և պետության լեզուն։ Կախյալ գյուղացիների շահագործման ուժեղացումը, որը հետևանք էր Բյուզանդիայի դեմ Բուլղարիայի երկարատև և ծանր պատերազմների, Բոգոմիչների հուժկու հակաֆեոդալական գյուղացիական շարժման պատճառ դարձավ։ 968—971թվականներին Բուլղարիան ռուս-բյուզանդական պատերազմների ռազմաբեմ էր։ Բուլղարիայի Սամուիլ թագավորը հաջողությամբ մարտնչում էր Բյուզանդիայի դեմ, սակայն 1014 թվականին պարտություն կրեց և ընդունեց նրա տիրապետությունը։ Բուլղար ժողովուրդը ազատագրական պայքար ծավալեց։ Ուժեղացավ բոգոմիլների շարժումը։ XI դ․ 80-ական թթ․ տեղի ունեցան բոգոմիլների և պավլիկյանների ապստամբությունները։ 1185—1187 թվականներին Պյոտր և Ասենիա եղբայրների գլխավորած խոշոր ապստամբության հետևանքով տապալվեց բյուզանդական լուծը և ստեղծվեց բուլղարական նոր պետությունը՝ Երկրորդ Բուլղարական թագավորությունը (1187—1396), որն իր քաղաքական և տնտեսական բարգավաճմանը հասավ Իվան Ասենիա 11-ի (1218—1241) թագավորության շրջանում։ Նրա սահմանները տարածվում էին մինչև Սև ծով, Եգեյան ծով և Ադրիատիկ ծովերը։ 1393—1396 թվականներին Բուլղարիան նվաճեցին թուրքերը։ Բուլղարիայում հաստատվեցին թուրք, ռազմա-ավատական կարգեր։ Բուլղար ժողովրդի համար ծանր հետևանքներ ունեցավ բռնի մահմեդականացումը, որի բացառիկ դաժան ձևերից էր դևշիրմեն։ Օտար լուծը առաջ բերեց բուլղար ժողովրդի համառ դիմադրությունը, որը դրսևորվում էր հայդուկների շարժման և ապստամբությունների ձևով։ Բայց Թուրքիան դաժանորեն ճնշում էր այդ ապստամբությունները, որը և բնակչության մի մասի արտագաղթի պատճառ էր դառնում։ Բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր ուժով ծավալվեց XIX դ․։ Ազգային-հեղափոխական գաղափարախոսության սկիզբ դրեց Գ․ Ռակովսկին։ 1869 թվականին Վ․ Լնսկու և Լ․Կարավեչովի ջանքերով ստեղծվեց Բուլղարական հեղափոխական կենտկոմ, որը նախապատրաստեց համաբուլղարական ապստամբությունը։ Սակայն, ինչպես 1875 թվականի Սաարա Զագորայի, այնպես էլ 1876 թվականի ապրիլյան ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Միայն 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակի հաղթանակը ապահովեց Բուլղարիայի ազատագրումը օսմանյան լծից։ Բուլղարիայի հյուսիսային մասում կազմվեց Թուրքիայից վասալական կախման մեջ գտնվող Բուլղարիա իշխանությունը, իսկ հարավում, Օսմանյան կայսրությանկազմում, ստեղծվեց Արևելյան Ռումելիա ինքնավար մարզը՝ սուլթանի կողմից նշանակվող քրիստոնյա գեներալ-նահանզապետով։ 1885 թվականի սեպտեմբերի 6-ին Պլովդիվի ապստամբության շնորհիվ Արևելյան Ռումելիան միացավ Բուլղարական իշխանությանը։ 1908 թվականի սեպտեմբերի 22-ին, օգտվելով Երիտթուրքական հեղափոխությունից և Թուրքիայի թուլացումից, Բուլղարիան հռչակվեց անկախ թագավորություն։ 1912—1913 թվականներին Բուլղարիան մասնակցեց Բալկանյան պատերազմներին։ 1915 թվականի հոկտեմբերի 1-ին մտավ առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ Գերմանիայի կողմից։ 1919 թվականի Նյոյիի պայմանագրով Բուլղարիան կտրվեց Եգեյան ծովից և կորցրեց իր տարածքների զգալի մասը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բուլղարիայում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1923 թվականի հունիսի 9-ի պետական հեղաշրջման հետևանքով երկրում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբությունը, չնայած պարտությանը, քաղաքական խոշոր հետևանքներ ունեցավ երկրի համար։ Արտաքին քաղաքականության բնագավառում Բուլղարիան կողմնորոշվում էր դեպի ֆաշիստական Գերմանիան։ 1941 թվականի մարտի 1-ին գերմանական զորքերը մտան Բուլղարիա։ Բուլղար ժողովուրդը պայքար սկսեց միապետաֆաշիստական կլիկի և գերմանական զավթիչների դեմ։ 1942 թվականին Գ․ Դիմիարովի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայրենական ճակատ, որը միավորում էր երկրի բոլոր հակաֆաշիստական ուժերը։ Ծավալվեց հակաֆաշիստական պարտիզանական շարժում։ 1944 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ պատերազմ հայտարարեց ֆաշիստական Բուլղարիային։ Հետապնդելով հիտլերյան զորքերին՝ խորհրդային բանակը 1944 թվականի սեպտեմբերի 8-ին մտավ Բուլղարիա։ Բուլղար ժողովուրդը սեպտեմբերի 9-ին ապստամբեց և տապալեց ֆաշիստական վարչակարգը։ Կազմվեց Հճ-ի կառավարություն Կ․ Գեորգինի գլխավորությամբ։ Բուլղարիայում հաստատվեց ժողովրդավարական դեմոկրատական իշխանություն։ Հճ-ի կառավարությունն անցկացրեց արմատական դեմոկրատական բարեփոխումներ։ Շուտով բուլղարական նոր բանակի զորամասերը, խորհրդային բանակի հետ միասին, ռազմական գործողություններ սկսեցին Գերմանիայի դեմ։ 1945 թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցան ժողովրդավարական ժողովի ընտրություններ։ 1946 թվականի սեպտեմբերի 8-ի համաժողովրդական հանրաքվեի հիման վրա վերացվեց միապետությունը և Բուլղարիան հռչակվեց ժողովրդավար հանրապետություն։ Կազմվեց Հճ-ի նոր կառավարություն՝ Գ․ Դիմիտրովի գլխավորությամբ։ 1947 թվականի փետրվարի 10-ին Բուլղարիայի հետ կնքվեց հաշտության պայմանագիր։ 1947 թվականին ընդունվեց ԲԺՀ-ի սահմանադրությունը։ Ազգայնացվեցին արդյունաբերական ձեռնարկությունները և մասնավոր բանկերը։ Բուլղարիան ՏՓԽ-ի (1949) և ՄԱԿ-ի (1955) անդամ է, Վարշավայի պայմանագրի մասնակից (1955)։

• տեսարժան վայրերը

Բուլզարիայի հիմնական հանգստավայրերն են Ալբենան, Կրանեվոն, հանրահայտ Վառնայի լողափերը:

Ամփոփել  15 նախադասությամբ

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանց

Տալ «հայրենիք», «ազատություն», «անկախություն», «ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//

Հայրենիք — «Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

ազատություն-Ուրիշի իշխանությունից զերծ լինելը, ազատ լինելը:

անկախություն- Ինքնուրույն, ուրիշ պետությունից կախում չունեցող

ազգ, ժողովուրդ- մարդիկ ովքեր ապրում են այդ պետությունում

Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:

Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ: