Posted in պատմություն 10

Պապ թագավոր

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: 

Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:

Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: 

Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: 

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:

Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:

Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: 

V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:

Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

   «Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի (Պապ թագավորի) արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա` դեմ հանդիման աստուծո հյուրընկալության ժամանակ …. այնուհետև ճաշկերույթի մասնակիցները՝ չափից դուրս հագեցած, բոլորովին սարսափահար եղան և փախան»:

Ամիանոս Մարկելինոս,  

հռոմեացի պատմիչ

Posted in պատմություն 10

Արշակ 2-րդի մասին

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին:

Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր:

Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի:

Արշակը հայոց գահին նստեց 345 թվականին: Գահակալության առաջին տարիները խաղղ էին, քանզի Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին այլ կռիվներով:

Սակայն այս ընթացքում Արշակը սատարում էր այդ երկու տերություններից մեկին: Ըստ Մարկելլինոսի այդ երկիրը Բյուզանդիան էր, իսկ ըստ Բուզանդի` Պարսկաստանը: Ինքս հակված եմ հավատալու լատին մատենագրի հաղորդածին, քանզի կարծում եմ, որ Արշակը կաջակցեր Բյուզանդիային հենց միայն այն պատճառով, որ Պարսից Շապուհ արքայի հրամանով կուրացրեցին իր հորը:

Խաղաղության տարիներին Արշակը զբաղվում էր նաև նոր` Արշակավան քաղաքի կառուցմամբ: Ըստ նրա` քաղաքի պետք է ազատ լիներ, իսկ նրա բնակիչներն ունենային մի շարք առավելություններ: Սակայն Արշակի այս մտահղացումը հանգեցրեց բացասական հետևանքի. Այն է, որ քաղաքը լցվեց հանցագործներով և իշխանների ու եկեղեցականների ճորտերով: Կարծում եմ Արշակը դիմեց այս քայլին համամարդկային սեր ու հարգանք ստանալու համար, բայց արդյունքում լարվեցին փոխհարաբերությունները իշխանական տների ու եկեղեցու հետ:

Հետագայում հայրապետը առաջարկեց քանդել Արշակավանը, սակայն մերժում ստացավ:

Արշակ երկրորդի եղբայրը` Տրդատը, պատանդ մնալով Պարսկաստանում, սպանվում է: Նրա որդիները` Գնելն ու Տիրիթը Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ վերդառանում են Հայոց աշխարհ: Գնելն ամուսնանում է Սյունյաց Անդովկ իշխանի դստեր` Փառանձեմի հետ: Հետագայում Տիրիթը ցանկանալով Փառանձեմին տեսնել իր կողքին: Այդ նպատակով նա Արշակին ասաց, թե Գնելը աչք է դրել նրա գահին, և թե Տիրանը ուզում է Գնելին տեսնել հայոց գահին: Հետագայում Արշակը սպանեց Գնելին: Իմանալով, որ Տիրիթը ստել է նրան` նա սպանեց վերջինիս և արդյունքում ամուսնացավ Փառանձեմի հետ: Սակայն դեպքերի նման ընթացքը միայն ձեռնտու էր Արշակ երկրորդին, քանզի այդպես նա բացառեց Գնելի և Տիրիթի հետագայում թագավոր դառնալու հնարավորությունը: Իմ կարծիքով` Արշակը քաջ գիտակցում էր, որ Տիրիթը ստում է իրեն, բայց դիմում էր նման քայլերի հետագայում նրանց սպանելու նպատակով:

Տարբեր աղբյուրներում կան հակասող տեղեկություններ կապված այն հարցի հետ, թե ով էր Արշակի առաջին կինը` բյուզանդական արքունիքից Օլիմպիան, թե Փառանձեմը: Ըստ Փավստոս Բուզանդի Արշակի առաջին կինը Փառանձեմն էր, ով ատում էր Արշակին, իսկ վերջինս էլ նրա խանդը շարժելու համար որոշեց ամուսնանալ Օլիմպիայի հետ: Հետագայում Փառանձեմը արքունական պալատի կաշառված երեց Մրջյունիկ քահանայի միջոցով թունավորեց Օլիմպիային:

Մովսես Խորենացին համաձայնում է դեպքերի հետ, բայց նրա պնդմամբ Արշակի առաջին կինը Օլիմպիան էր: Հետագայում մի շարք պատմագիրներ որպես հիմք ընդունեցին հենց Պատմահոր կողմից տրված տեղեկությունը:

Շապուհը այս ողջ ընթացքում փորձելով ռազմական ճանապարհով ենթարկեցնել իրեն Հայոց աշխարհը հասկանում է, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են և որոշում է դավադրության միջոցով սպանել Արշակին ու Վասակին: Նա նրանց կանչում է Պարսկաստան, նախապես ուղարկելով մատանիով կնքված աղ: Սակայն չպահելով իր երդումը` Շապուհը Պարսկաստան ժամանած Վասակին սպանում է, իսկ Աշոտ երկրորդին բանտարկուն: Հենց այդտեղ Արշակը ստիպված էր տեսնել Վասակի` իր բարեկամի դին: Արշակը չդիմանալով` այդ ամենին ինքնասպան է լինում:

Արշակ երկրորդը ոչ միայն Արշակունիների, այլև ողջ հայ պատմության ամենակարկառուն ու վառ դեմքերից է, ով իրենից ներկայացնում էր դրական ու բացասական մի շարք հատկությունների ամբողջություն: Արշակ թագավորի կառավարած ժամանակաշրջանում տեղի ունեցած բազում իրադարձություններից նույնիսկ այսօր` հարյուրամյակներ անց պետք է դասեր քաղել ու կիրառել դրանք:

Posted in պատմություն 10

Խոսրով 3-րդ Կոտակ

Տրդատ III-ին հաջորդեց Խոսրով III Կոտակը: Նա թագակալեց 330-338 թթ.- ներին: Նրա մականունը Կոտակ էր, իր կարճահասակության պատճառով: Խոսրով III-ն շարունակեց հզորացնել Հայաստանը ամրապնդելով քաղաքավարությունը: Խոսրով III-ն հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ: Խոսրով III-ն Դվին կոչվող բլրի վրա կառուցել է Դվին անունով նոր քաղաք: Խոսրով III-ն Դվինի շուրջ տնկել է երկու արհեստական անտառներ: Անտառները կոչվեցին Խոսրովակերտ: Անտառները ձգվում էին մինչև Երասխի ափերը: Խոսրով III-ն մահացել է 338 թ-ին և իրեն թաղել են Արշակունի արքաների արքունական դամբարանում: Խոսրովին III-ին հաջորդում է իր որդի Տիրանը: Լինելով թագավոր 338-350 թվականը: Տիրանը դաշնակցում է Հռոմի հետ, Հայաստանի անկախությունը պահելու համար: Սակայն այդ պահյքարում Տիրանին չի հաջողվում հասնել հաջողության: Եվ երբ Հռոմը զբաղած է լինում թշնամիների դեմ պատերազմներով, Շապուհի II-րդը օգտվում է առիթից, ձերբակալում Տիրանին և կուրացնում: Տիրանի կուրացումից հետո, գահ է բարձրանում Տիրանի որդին՝ Արշակ II-ն:

Posted in պատմություն 10

Տրդատ 3-րդ

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։

Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Տրդատ 3- րդ գահակալությունը

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Posted in պատմություն 10

վարժություններ

  1. Թվարկել քրիստոնեությունը որպես կրոն ընդունման պատճառներն ու հետեվանքները;
  1. Սուրբ Գրիգոր Լուսավորիչը; Բուժում է Տրդատին աղոթքների շնորհիվ
  2. Խոսրովադուխտ արքայադուստրը; Տեսիլք է տեսնում,;
  3. Տրդատը; Ապաքինվելուց հետո օգնում է տարածել Քրիստոնեությունը
  4.  Աստվածների թիվը
  5.  Հռիփսիմյանց կույսերը։ 
  1. վերլուծել անհատի դերը 4րդ դար Հայաստանում

Posted in պատմություն 10

Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը

Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը: Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար:

Անտիկ կերպարվեստ Ընդհանուր բնութագիր Հայկական մշակույթ

Ք.ա. III-I դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի մեջ բեկում տեղի ունեցավ: Եթե նախորդ պատմաշրջանում (VI- IV դդ.) Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության քաղաքական գերիշխանության ոլորտում և շփումների մեջ էր իրանական մշակույթի հետ, ապա արևելյան բնույթի հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի արևմտյան մշակույթ: Հայաստանը ևս ընդգրկվեց մշակութային հուժկու շարժման մեջ, որը պայմանավորված էր նաև երկրի ապրած քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը երկրում, հայոց պետականության առաջընթացը՝ Ք.ա., I դ., երկրի անկախության պահպանումը Ք.Հ. I-III դդ., բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի ծաղկմանը:

Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը, ամբողջություն կազմելով հանդերձ, բաժանվում է երկու փուլի: Նկատի առնելով հասարակական կյանքի և մշակութային զարգացման իրողությունները՝ կարելի է առանձնացնել ՝  Ք.ա. դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն դիտել՝ Ք.Հ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմամբ, ընդ որում՝ առանձնահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում:  Հելլենիստական մշակույթի պատմության առաջին փուլում մշակութային առաջընթացը տեղի էր ունենում երկրի քաղաքական վերելքի, հելլենիզմի համակողմանի ազդեցությանը ավելի վաղ ենթարկված հարևան երկրների հետ սերտ կապերի, քաղաքների աճի ու վերընթացի խիստ բարենպաստ ազդեցության մթնոլորտում; Այս փուլը կարելի է հելլենիստական մշակույթի վերընթաց զարգացման ժամանակաշրջան համարել: Հաջորդ՝ երկրորդ ժամանակաշրջանր հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը, քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:

Հելլենիզմի դարաշրջանի հայ մշակույթում հանդես էին գալիս երկու հիմնական ուղղություններ: Առաջինն ավանդական (ժողովրդական) ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանն ու  պատկերացումներին: Երկրորդը հելլենիստական ուղղությունն էր, որը զարգանում էր հասարակության կյանքում կատարված տեղաշարժերի հիման վրա և կրում էր վերնախավային շերտի ու քաղաքային ազատ բնակչության նոր ըմբռնումների և ճաշակի դրոշմը: Այս երկու ուղղությունները միմյանցից անջրպետված չէին; հելլենիստական հայկական մշակույթի առաջընթացը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկուսի փոխներթափանցումով, հին և նոր արժեքների փոխազդեցությամբ ու միահյուսումով: Վերելքի ուղին բռնած հայկական նյութական ու հոգևոր մշակույթը իր արժանի տեղն է զբաղեցնում հին աշխարհի առաջավոր մշակույթների շարքում:

Հելլենիզմն իր առավել լիարժեք ու ցայտուն արտահայտությունը գտավ հայկական նյութական մշակույթի բնագավառում և հատկապես քաղաքաշինության ասպարեզում: Հնագույն քաղաքների նոր վերելքին զուգընթաց՝ թափ է առնում նոր քաղաքների շինարարությունը: Առաջիններից տիպական կարելի է համարել Արգիշտիխինիլի-Արմավիրի օրինակը: Նախորդ դարաշրջանի վարչական կենտրոնը վերածվել էր Հայաստանի մայրաքաղաքի, ընդ որում պահպանելով նաև սրբավայրի իր նշանակությունը: Արմավիրում գոյություն ուներ արեգակին, լուսնին և Հայոց թագավորների նախնիների պաշտամունքին նվիրված տաճար, որի շրջակայքում գտնվում էր սոսիների սրբազան պուրակը:

Նորակառույց քաղաքներից էր ՝ Ք.ա. III դ. հիմնադրված Երվանդաշատը, որի նկարագրությունը տալիս է Մովսես Խորենացին: Այդ քաղաքի ավերակները վկայում են նրա պաշտպանական հզոր համակարգի և կառուցապատման բարձր տեխնիկայի մասին: Մատենագրական աղբյուրները և վերջերս կատարված պեղումները բազմակողմանի պատկերացում են տալիս Արտաշատ մայրաքաղաքի մասին: Հնարավոր է, որ այն հիմնադրվել է՝ Ք.ա. 189-188 թթ., երբ Հայաստան է այցելել կարթագենացի Հռչակավոր զորավար Հաննիբալը և մասնակցել քաղաքի կառուցման վայրի ընտրությանր: Անտիկ հեղինակներ Ստրաբոնն ու Պլուտարքոսը Արտաշատը անվանել են «մեծ և խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն», ընդգծել են նրա բացառիկ հաջող տեղադրությունր և պաշտպանական համակարգի հուսալիությունը: Այն կառուցված էր Արաքսի և Մեծամորի գետախառնուրդի վայրում, թերակղզու նմանվող գետածոցում, որր երեք կողմից անմատչելի էր թշնամիների համար: Չորրորդ կողմից Արտաշատը պաշտպանված էր բլուրներով, պարիսպներով ու խրամով: Հզոր ամրոց լինելուց բացի Արտաշատր նաև տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր: Քաղաքր կառուցապատված էր բնակելի, հասարակական նշանակություն ունեցող և պաշտամունքային շքեղ շինություններով;

Պաշտպանական նկատառումները կարևոր դեր են խաղացել նաև նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի տեղանքի ընտրության հարցում: Այն կառուցվեց Հայկական Տավրոսի ստորոտում, դժվարամատչելի լեռնային տարածքում և շրջապատված էր բարձրաբերձ (25 մետր) և չափազանց լայն պարիսպներով: Քաղաքի ներսում գտնվում էր  պարիսպներով ամրացված անմատչելի միջնաբերդը ու նրա շուրջը սփռված էին ազնվականական դդյակները, տաճարները և թատրոնը: Արքունական պալատր գտնվում էր քաղաքի պարիսպներից դուրս և շրջապատված էր պարտեզներով, զբոսարաններով ու որսատեղիներով: Ուշ հելլենիստական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը սակավ չափով է ուսումնասիրված: Առայժմ, այն էլ ոչ անհրաժեշտ ծավալով, պեղումներ են կատարվել միայն Վաղարշապատում: Քաղաքր հիմնադրվել է Վաղարշ I-ի օրոք (116-144) նախկին գյուղաքաղաքի՝ Վարդգեսավանի տեղում: 164 թ. այն հռչակվել է թագավորանիստ քաղաք: Մասնակի պեղումներր՝ կատարված Էջմիածնի Մայր տաճարում և Հռիփսիմեի վանքում, բացահայտել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետությանր բնորոշ կառույցների հետքեր և քանդակագործության մնացորդներ:

Posted in պատմություն 10

Հայոց հին դիցարանը

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:

Posted in պատմություն 10

Հայոց դիցարանի աստվածները և նրանց պաշտանմունքային կենտրոնները

Ինչպես Վանի թագավորության օրոք, այս ժամանակաշրջանում ևս դիցարանը ղեակավարում է աստվածների գրեագույն եռյակը, սակայն այլ կազմով՝ հայր Արամազդը, մայր դիցուհի Անահիտը և քաջն Վահագնը: Աստվածային գերագույն եռյակի պաշտամունքը բնիկ հնդեվրոպական երևույթ է և հայոց մեջ ունի վաղնջական ակունքներ:

Դիցարանի գլուխ կանգնած էր հայր աստված Արամազդը՝ արարիչը երրի և երկնքի, մարդկանց բարօրություն, լիություն և արիություն շնորհողը: Արամազդի պաշտամունքին նվիրված էին բազմաթիվ տաճարներ ամբողջ Հայաստանում: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառի Անի ամրոում էր: Մառենագրական տեղեկություներից հայտնի է, որ այստեղ հուղարկավորվում հայոց արքաները:

Մայր դիցուհի Անահիտը հաոց դիցարանում մայրության, պտղաբերության և արգասավորության դիցուհին էր, “մեր ազգի փառքն ու կենսատուն”: Նրան մեծարում էին “Ոսկե մայր” տիտղոսով: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանն էր: Եկեղյաց գավառը Անահիտ դիցամոր պաշտամունքի շնորհիվ կոչվում է նաև “Անահտական”: Կային բազմաթից այլ կենտոններ ևս, հատկապես նշանավոր էր Արտաշատում գտնվող Անահտական տաճարը:

Հին հայոց մեջ առավել սիրած աստվածներից էր Վահգնը՝ ռազմի, քաջության և ամպրոպի աստվածը: Ըստ մի մատենագրական տեղեկության՝ Վահագնը հնում պաշտվել է որպես արեգակի աստված: Վահագնի գլխավոր մեհյանը Տուրուբերան նահանգում էր՝ Աշտիշատում: Մովսես Խորենացու գրառման շնորհիվ մեզ է հասել Վահագնի ծննդյան օրհներգը, որ ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գլուխգործոցներից է:

Գլխավոր աստվածություններից էր Աստցիկը՝ երկնային լույսի, սիրո և գեղեցկության դիցուհին, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը: Համարվել է Վահագնի կինը կամ սիրուհին, և Աշտիշատում գտնվող նրա մեհյանը կոչվում էր “Սենյակ Վահագնի”: Ըստ ավանդության՝ Աստցիկ դիցուհին սիրում էր լողալ Մեղրագետում, իսկ հայոց քաջերը բարձրանում էին լեռները՝ հիանալու նա գեղեցկությամբ: Նրանց աչքերից ծածկվելու համար Աստցիկը լեռները պատում էր մշուշով, և այդ պատճառով էլ տարածքը կոչվեց Մուշ և Մշո դաշտ:

Սիրված դիցուհի էր Նանեն՝ ընտանեկան հովանավորը:Ըստ որոշ ուսումասիրողների՝ վաղ ժամանակներում եղել է նաև ռազմի դիցուհի: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայքի Դարանացյաց գավառի Թիլ ավանում էր:

Հայոց մեջ մշտապես սիրելի աստվածներից էր Արեգ-Միհրը՝ արևի, լույսի կրակի և արդարության աստվածը: Ըստ հայոց հավատքի՝ Արեգակի սրտում ապրում էին 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա մեկ օրը արդարությունն էր պահպանում Երկրի վրա: Այդ սրբերը վկայակոչվում էին չարը խափանելու նպատակով: Ավանդության համաձայն՝ Արեգակը մշտամանուկ է, որն ամեն երեկո սուզվում և ամեն առավոտ դուրս է գալիս Վանա լճից, որի կապույթ ջրերի խորքում էր նրա ոսկյա ննջարանը: Արևի պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Բարձր Հայքի Երջնակ գավռի Բագառիճ ավանում: Արևի պաշտամունքի վայրեր կային գրեթե բոլոր գավառներում:

Տիրը դպրութւյան աստվածն էր: Նա համարվել է Արամազդի քարտուղարը, գրի ու գրականության, արվեստի և գիտության հովանավոր աստվածը: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արտաշատի մոտ՝ Երազամույն կոչված վայրում:

Հայերն աշխարհի հազվագույտ ժողովուրդներից են, որ երկրպագել են հյուրընկալության հատուկ աստծո՝ Վանատուրին: Հյուրընկալության հազարամյակների ավանդույթն այսօր էլ խիստ կենսունակ է հայոց մեջ:

Posted in պատմություն 10

Վանի թագավորության գրային համակարգը:

Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:

Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր: