Posted in էկոլոգիա

Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ

Բնությունից տրված բոլորայն տարրերն ու երևույթները(ուժերը), որոնք օգտագործելով` մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են էներգակիրներ: Դրանցից ամենատարածվածներն են` քամիները, հոսող ջրերը, փայտը, ածուխը, գազը, միջուկային վառելիքը և այլն:

Ածուխ: Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար:

Բուսազանգվածի մնցորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի:Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:Բաց եղանակով ածուխ արդյունահանում են, երբ ածխի պաշարները գտնվում ե զգալի խորության վրա: Այս դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածխի համաշխարհային պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, ընդ որում միայն Չինաստանում` 50%-ը: Զգալի են նաև Հնդկաստանում եղած ածխի պաշարները: Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Չնայած համամոլորակային տաքացման, թթվային անձրևների և այլ բացասական հետևանքներին` աշխարհի մի շարք երկրներում շարունակվում է մեծ քանակով ածխի արդյունահանումը: Հատկապես մեծ է ածխի արդյունահանման ծավալները Կենրոնական ու Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում:Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա: Մի շարք երկրներում բնակարանները ջեռուցելու համար օգտագործվում է ածուխ (Չինաստան, Հունգարիա, Լեհաստան, Բոիլղարիա, Չեխիա,): Լեհաստանում աբողջ ածխի մոտ կեսը , իսկ Հունգարիայում` 75%-ը ծախսվում է կենցաղում:Չինաստանի տնտեսության էներգիայի իր կարիքների 73%-ը ապահովում է ածխով, որի մեկ քարորդն այրվում է բնակարանները ջեռուցման համար: Այդ իսկ պատճառով Չինաստանի խոշոր քաղաքներում օդը շատ աղտոտված է:Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:

Posted in էկոլոգիա

Անապատ

Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են: Բաց մակերևույթից ջրի գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը: Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն կմ² է:

Ընդարձակ անապատներից են. Աֆրիկայում՝ Սահարան, Կալահարին, Ասիայում՝ Սիրիական անապատը, Գոբին, Տակլա-Մականը, Թարը, Ռուբ էլ-Խալին, Ավստրալիայում՝ Ավազային Մեծ անապատը, Հարավային Ամերիկայում՝ Ատակաման: 

ՀՀ-ում անապատակիսաանապատային տարածքը փոքր է`   կենտրոնացած Արարատյան դաշտի և մերձակա շրջանների սարալանջերին, ու զբաղեցնում է շուրջ 300 կմ²: Համեմատության համար ասենք, որ Սիրիական անապատի տարածքը 1 մլն կմ² է:

Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը հասնում է 50–58°C-ի: Տարեկան թափվում են 100–200 մմ տեղումներ:

Անապատներում բուսականությունն աղքատիկ է: Բույսերը չորասեր (քսերոֆիլ) են՝ հարմարված չոր ցամաքային կլիմային: Նրանք ունեն երկար, առանցքային արմատներ, որպեսզի կարողանան մեծ խորություններից ջուր վերցնել: Բույսերից շատերը զուրկ են տերևներից, կամ դրանց փոխարինում են փշերը: Օրինակ՝ տերևների փոխարեն սաքսաուլն ունի հյութալի, մուգ կանաչ ճյուղիկներ. չէ՞ որ որքան փոքր են տերևները, այնքան քիչ է գոլորշանում թանկարժեք խոնավությունը:

Անապատային շատ բույսեր (էֆեմերներ) ապրում են միայն տարվա հով եղանակներին՝ վաղ գարնանը կամ ուշ աշնանը, երբ խոնավությունն ավելի շատ է: Վաղ գարնանն ավազաթմբերի ստորոտները մի քանի շաբաթ վերածվում են ծաղկուն մարգագետինների: Անապատային վառ կարմիր կակաչները կարճլիկ բոշխի կանաչ համապատկերի վրա բազմագույն գորգ են հիշեցնում: Շուտով բույսերը կծաղկեն և սերմեր կտան, մինչև արեգակն անգթորեն կայրի այդ կանաչ ծածկույթը:

Արեգակի կիզիչ ճառագայթներից տարբեր կերպ են պաշտպանվում անապատի կենդանիները: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Անապատային կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար ժամանակ, որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են միայն սննդի մեջ պարունակվող ջրի քանակով. կուլանը ջուր փնտրելու և ծարավը հագեցնելու համար 1 ժամում կարող է անցնել մինչև 60 կմ ճանապարհ:

Սաքսաուլի մացառուտներում թռչունների անդադրում ճռվողյունն է: Գարնանը հյուսիս չվելիս անապատում շատ թռչուններ են կանգ առնում, իսկ սերինոսները, անտառային սոխակները, շահրիկ փնթփնթաններն այստեղ նույնիսկ ձագեր են հանում: Կեսօրին մոտ անապատն ասես մեռնում է, բայց իրիկնամուտին կյանքն անապատում վերակենդանանում է. մայրամուտից հետո հսկայական ցատկերով ստվերների պես սլանում են ճագարամկները, ավազի վրայով սողում են սևամարմին բզեզները, այս ու այն կողմ են վազում գեկոն մողեսները:

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին, տեղաշարժելով ավազը, հաճախ առաջացնում է ավազաթմբեր՝ բարխաններ և դյուներ: Բարխանները մինչև 20–30 մ բարձրության բլուրներ են, որոնց հողմահայաց լանջերը մեղմաթեք են, իսկ հողմատակը՝ զառիթափ, և ունեն կիսալուսնի աղեղի տեսք: Դյուները բարխաններից տարբերվում են ձևով. դրանք ձվաձև են: Շարժվող ավազները հաճախ մեծ վնաս են պատճառում՝ ծածկելով ցանքատարածություններ, այգիներ, ճանապարհներ: Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների՝ անապատները լինում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի:

Կավային և քարային անապատներում կյանքն ավելի աղքատ է: Պինդ, քարացած մակերևույթին աճում են օշինդրի և օշանի ցանցառ թփեր: Քիչ կրծողներ են ընդունակ քարային բնահողում իրենց համար թաքստոց փորելու: 

Արևակեզ բլրակներ, անծայրածիր ավազուտներ, ոչ մի ստվեր, ոչ մի բույս՝ բացի տեղ-տեղ երևացող չորացած գորշ խոտերից: Քարավանն անցնում է անապատով, և հանկարծ աշխուժանում են հոգնած, գլխիկոր մարդիկ… Հեռվում երևացին ծառերի կանաչ կատարները. «Օազիս»,- արտաբերում են մարդկանց չորացած շուրթերը:

Ճամփորդները միշտ զարմանում են՝ տեսնելով անապատում հայտնվող այդ կանաչ հովիտները, որտեղ եռում է կյանքը: Շռայլ արևի տակ, արհեստական ոռոգման պայմաններում, կանաչին են տալիս բամբակենու դաշտերը, հյութով են լցվում մրգերը, սեխն ու ձմերուկը: Հողի ծարավը հագեցնելու համար մարդիկ այստեղ վաղուց արհեստական ոռոգում են կիրառում՝ ջրանցքներ են անցկացնում, ջրամբարներ կառուցում: Տարեցտարի ավազներից խլված ավելի շատ հողեր են ծառայում մարդկանց:

Անապատներում հողագործությունը հնարավոր է միայն օազիսներում: Այդ պատճառով տեղի բնակչությունը գլխավորապես զբաղվում է անասնապահությամբ և վարում քոչվոր կյանք, բազմացնում այծեր, ուղտեր, ոչխարներ: Բուսականության աղքատության պատճառով քոչվորներն անասուններին կերակրելու համար իրենց հոտերը տեղից տեղ են քշում: Քոչվորների համար ուղտերն անփոխարինելի կենդանիներ են: Նրանք կարող են ջուր չխմել 3–4 օր: Տեղի բնակիչները ուղտերով բեռներ են տեղափոխում, նրանց մորթին օգտագործում են հագուստ, ոտնաման պատրաստելու համար, կաթը՝ սննդի մեջ: Քոչվորներն ապրում են վրաններում:

Երկրագնդի ամենաընդարձակ անապատը Սահարան է (7 մլն կմ²): Այն զբաղեցնում է Աֆրիկա մայրցամաքի 1/4-ը՝ արևմուտքից արևելք  ձգվելով 5700 կմ, հյուսիսից հարավ՝ 2000 կմ: Ամսական միջին ջերմաստիճանը +30-40°C է, իսկ առավելագույնը՝ +58°C (ստվերում), որը երկրագնդի վրա դիտված ամենաբարձր ջերմաստիճանն է: Ավազի մակերեսն արևի տակ տաքանում է մինչև 80°C: Տարածքի 70%-ը զբաղեցնում են ավազային, մնացածը՝ քարային, կավային անապատները:

ԱՄՆ-ի հարավում է գտնվում երկրագնդի ամենազարմանահրաշ անապատը: Յուրահատուկ են այդ անապատի թե´ գույնը և թե´ նյութը, որից այն կազմված է: Հենց յուրահատուկ գույնի համար էլ այն կոչվում է Սպիտակ ավազների անապատ (Ուայթ Սենդզ Դեզըրթ): Երկրագնդի վրա ոչ մի ուրիշ տեղ, բացի սառցապատ Անտարկտիդայից, հնարավոր չէ հանդիպել 700 կմ² համատարած սպիտակ շողշողացող տարածքի (ավազահատիկները փայլում են արևից): Եվ միայն շոգն ու տապն է ստիպում հասկանալ, որ այս տեղանքը Հարավային բևեռում չէ: Այս անապատի ավազը կազմված է ոչ թե քվարցի հատիկներից, այլ գիպսի բյուրեղիկներից: 

Երկրագնդի ամենամեծ անապատը Սահարան է Աֆրիկայում, որը մայրցամաքի արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, հյուսիսից հարավ՝ 2000 կմ և զբաղեցնում 7 մլն կմ² տարածք:

Posted in էկոլոգիա

քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4մլրդ խկմ), սակայն դրա մեծ մասը աղի է պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:

   Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:

 Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ ուսումնասիրությունների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի  մի շարք երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:

    Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը: Բնության վրա ներգործող մարդածին մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2050թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 

Posted in էկոլոգիա

Ջրի հատկությունները և նշանակություն

Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է: Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել երկու հիմնական բաղադրիչի՝ Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Ջրի պաշարների մեծ մասը կենտրոնացած է օվկիանոսներում և համեմատաբար քիչ մասը ՝ գետերում, լճերում ու ստորերկրյա ջրերում: Ջրի որոշակի քանակություն էլ կենտրոնացած է մթնոլորտում, գոլորշու և մթնոլորտային տեղումների տեսքով: Ջրոլորտի ծավալի ավելի քան 96%-ը կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը կազմում են սառցադաշտերն ու ձյունածածկը, մի աննշան տոկոս էլ բաժին է հասնում մակերևույթային ջրերին:

  Ջրի մի որոշակի զանգված գտնվում է պինդ վիճակում՝ սառցի, ձյան ծածկույթի ու հավերժական սառածության տեսքով: Մակերևույթային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են կազմում ջրորլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար, նրանց շնորհին է կատարվում ջրամատակարարումն ու ոռոգումը: Ջրոլորտի այս հատվածը մշտակա փոխազդեցության մեջ է մտնում մթնոլորտի, քարոլորտի, մարդոլորտի ու կենսոլորտի հետ:


Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները ագրեգատային մեկ վիճակից մյուսին ացնցելու ժամանակ, տարբեր նյութեր լուծելու և ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրին բնորոշ հատկանիշ է, ջրի շարժում տեղի է ունենում Երկրագնդի ձգողության ուժի, ջրի խտությունների տարբերության, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության ուժի շնորհիվ: Ջրի շարժունակությամբ է պայմանավորված նաև այն ահնգամանքը, որ Համաշխարհային օվկիանոսը մշտապես գտնվում է միևնույն(0-յական) մակարդակի վրա: 

 Ջրի մեծ ջերմունակությանն աշխարհագրական թաղանթում ունի այն նշանակությունը, որ ջրավազանները դառնեւմ են արեգակնային ջերմության հսկայական կուտակիչներ: Ամռանը կուտակված ջերմությունը ձմռանը հաղորդում են շրջապատին:

Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտի միասնականությունն ապահովվում է բոլոր բաղադրիչների միջև մշտապես գործող ջերմափոխանակության և ջրի ագրեգատային մի վիճակից մյուսին անցնելու շնորհիվ: 

Սովորական պայմաններում ջուրը անգույն, անհամ անհոտ հեղուկ է, որը հավլում է 00C-ում, իսկ եռում է 1000C-ում, ամենամեծ խտությունը 40C-ում է, p=1գ/մլ: Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում խտությունը ավելի փոքր է (p<1):
Ջերմաստիճանից  խտության կախածությամբ ջուրը տարբերվում է մնացած բոլոր նյութերից: Եթե բոլոր նյութերը տաքանալուց ընդարձակվում են, իսկ սառչելուց՝ սեղմվում, ապա ջրի դեպքում պրոցեսը ճիշտ հակառակն է: Սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, այդ իսկ պատճառով սառցադաշտերը կարողանում են լողալ օվկիանոսի վրայով: 
Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում: Դրա շնորհիվ խորոշոր ջրային ավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը: 
Ջուրը կազմված է երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից, որոնք միմյանց հետ կազմում են 104 աստիճանի անկյուն: Հենց այս հանգամանքն է պայմանավորում ջրի լուծողականության հատկությունը: 
Ջրի նշանակույթունը մարդու և կենդանի օրգանիզմների կյանքում: Առանց ջրի կյանք չկա, կյանքը, էվոլուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և  ջուր կա յուրաքնչյուր կենդանի էակի օրգանիզմում: Մարդըև մի շարք այլ կենդանի օրգանիզմներ 2/3 մասով կազմված է ջրից, իսկ որոշ բույսերի անգամ մինչ 90%-ը ջուր է: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սսդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: 
հասում մարդու օրգանիզմի 60-65%-ը կազմում է ջուրը: Մարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրեկան 2-3 լիտր: 


Կորցնելով մարմնի ջրի 2%-ը մատդու մոտ ծարավ է առաջացնում, երբ կորուստը հասնում է 6-8%-իմարդու մոտ կիսաուշաթափության վիճակ, 10%-i դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է: 

Posted in էկոլոգիա

կլիմայի գլոբալ խնդիրները

Խմելու ջրի պակասում

21րդ դարի համար ջուրը ամենակարևոր ռեսուսն է քանի որ առանց ջրի կյանք չկա իսկ ինչ կլինի եթե ջուրը վերանա։ Ներկա պահին մոտ  70% երկիր մոլորակի՝ ջուր է, որից միայն 3%-ն է խմելու պիտանի։ Ռուսաստանի Դաշնությունը ջրային ռեսուրսներով զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում, չէ որ միայն Բայկալ լճում է գտնուվում խմելուն պիտանի ջրի 20% -ը։ Մեր դեպքում ամեն ինչ կանհետանա` 117.000.000 քաղցրահամ լիճ , սառցակտորներ և 180.000 կմ³ գետ։ Միջինում ամեն մարդ իր կյանքում օգտագործում է 35տ ջուր։ Ավելի քիչ, քան մեկ տարում վերջացած կլինի ամբողջը՝ հյութերը և կաթը, որոնք արտադրվում են մոտ 750.000.000տ մեկ տարում։ Կանհետանան 85%-ը ամբողջ հիվանդությունների, չէ որ դրանք ամբողջովին տրվում են ջրի միջոցով։ Ամեն տարի դրանցից մահանում են ավելի քան 25մլն․ մարդ։ Այլևս երբեք չի լինի անձրև և ձյուն։ Միայն Մոսկվայում դա 6,5մլն տ քաղցրահամ ջուր է տարում։ Ամբողջ աշխարհում կսկսվի չորացում։ Դրա պատճառաով կմահանա ամբողջ բուսականությունը։ Մեկ ամիս անց կմահանան ամբողջ կենդանի երևույթների 90%։ Միայն Աֆրիկայում 2011թ․-ին սովից և չորացումից մահացավ ավելի քան 100.000 մարդ, իսկ այս դեպքում թիվը կհասնի միլիարդների։

Posted in էկոլոգիա

ջրային ռեսուսների պահպանումը

Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Ջուրն ինքնամաքրվում է գոլորշիանալիս, հողի մեջ ներծծվելիս, ինչպես նաև մանրէների միջոցով: Գոլորշիանալիս այն ազատվում է հիմնական աղերից, ներծծվելիս` մեխանիկական մասնիկներից, իսկ մանրէները ջուրը մաքրում են օրգանական մնացորդներից:

 Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե ենթադրենք, որ նոր աղտոտում տեղի չի ունենում:

 Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական:

 Մեխանիկական միջոցով մաքրվում են հիմնականում ջրի մեջ լողացող և կախված նյութերը(կենդանի օրգանիզմներ, բուսակենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի և կավի մասնիկներ): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափի անցքեր ունեցող ցանցեր, ֆիլտրեր, տիղմազատիչ ավազաններ, սեպերատորներ:

 Քիմիական մեթոդներից հատկապես տարածված է մակարդման մեթոդը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրի մեջ եղած խառնուրդները մակարդվում են և նստում հատակին, ապա հեռացվում են: Այս ձևով ջրերը մաքրվում են հատկապես ֆոսֆորական միացություններից: Քիմիական մեթոդներից լայն տարածում ունի կլանման մեթոդը, երբ որևէ նյութի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: Ամենից լայն տարածված է ջրերի քլորացումը և օզոնացումը, երբ քլորի ու օզոնի օգնությամբ ոչնչացվում են ջրի մեջ եղած կենդանի օրգանիզմները, վերացվում անցանկալի հոտերը:

 Կենսաբանական մաքրման մեթոդը կիրառելիս հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի արհեստական ակտիվ տիղմի օգնությամբ ջրերի մաքրումը, որի ժամանակ տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:

 Աերացիայի մեթոդով ջուրը հարստացնում են թթվածնով, այսինքն`բարելավում են ջրի որակը:

 Երբեմն վերը թվարկված բոլոր ջրամաքրման մեթոդները կիրառվում են նույն օբյեկտում հաջորդաբար, և դրանք իրար լրացնելով` ջրերը ամբողջաբար մաքրում են անցանկալի նյութերից:

 Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:

 Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Կարևորությունը նրանում է, որ ջուրը օգտագործվում է տնտեսության բոլոր ճյուղերում և սպառման ծավալները տարեցտարի աճում են: Սակայն ջրի պաշարները սահմանափակ են, և ոչ բոլոր շրջաններն են ապահոված տեղական ջրով: Տեղափոխումը մի վայրից մյուսը կապված է հսկայական ծախսերի հետ:

Posted in էկոլոգիա

Ջրոլորտ

Ջրոլորտն ունի իր աղտոտման առանձնահատկությունները, նշենք դրանցից մի քանիսը: Ջրոլորի մաս կազմող յուրաքանչյուր օբյեկտ ունի իր անհատական քանակական ու որակական ցուցանիշները` ջրի քանակը, ջրաբանական ռեժիմը, ջրի որակը, և յուրվի է արձագանքում մարդածին ազդեցությանը : Տեղի է ունենում ջրային ռեսուրսների ինչպես որակական այնպես էլ քանակական սպառում: Ջրային ռեսուրսների որակական սպառում է կոչվում այն երևույթը, երբ ջուրը աղտոտվող նյութերի ազդեցությամբ ջուրը խմելու կամ որևէ այլ նպատակով օգտագործելու համար դառնում է ոչ պիտանի:

 Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:         

  Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում ենթունավոր, ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:

  Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը: Դրա պատճառով խիստ թուլանում է ջրային ավազանի գազափոխանակությունը մթնոլորտի հետ, հետևաբար նաև դրա ինքնամաքրման հնարավորությունը , ինչպես նաև դանդաղում է ջրում եղած աղտոտող նյութերի քայքայման, չեզոքացման գործընթացը:

 Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը և խմելու ուսննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի: Բացի այդ խախտվում է ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, փոխվում է օրգանական աշխարհի կազմը, ընկնում է արտադրողականությունը:

 Չափազանց վտանգավոր են թունավոր նյութեր են ծանր մետաղները` սնդիկը, կապարը, կադիումը, պղինձը, մկնդեղը: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ մեծանում է ջրային ավազանները վերոհիշյալ նյութերով աղտոտվելու պրոցեսը: Դրանցով աղտոտված ձկները պիտանի չեն սննդի մեջ օգտագործման համար: Խախտվում են բնական միջավայրում ընթացող պրոցեսները: Մասնավորապես, թուլանում է օրգանական միացություններից ջրի ինքնամաքրման հատկությունը,միաժամանակ պակասում է ջրավազանի կենսաբանական ակտիվությունը: Ծանր մետաղների մեծմասի, հատկապես պղնձի և ցինկի համար բնորոշ է այն, որ ջրավազաններում դրանք, անկախ ժամանակից, ամբողջությամբ  չեն քայքայվում կամ չեն հեռանում: Ջրի մեջ դրանց պարունակությունը նվազեցնելու գլխավոր միջոցը ջրի նոսրացումն է, այսինքն` մաքուր ջուր ավելացնելը:

Ջրոլորտն աղտոտող նյութերի շարքում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում բարդ օրգանական միացությունները: Դրանց գլխավոր աղբյուրը քիմիական ձեռնարկություններն են, որոնք ներկայումս արտադրում են այնպիսի միացություններ, որոնք բնության մեջ գոյություն չունեն ընդհանրապես: Այդպիսի միացություններից են ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, սինթետիկ լվացող նյութերը, ֆոսֆատները և այլն:

Արդյունաբերական աղտոտման առանձնահատուկ տեսակ է ջերմային աղտոտումը: Դրա պատճառը արդյունաբերական տաք հոսքաջրերն են, որոնք խախտում են ջրավազանի ջերմային ռեժիմը: Խիստ վատանում է ձկների զարգացման պայմանները, մի շարք օգտակար մանրէներ ոչնչանում են, դրան հակառակ, ավելանում են մակաբույծները:

Posted in էկոլոգիա

Մթնոլորտ

Մթնոլորտի դերն ու նշանակությունր մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտր մեր մոլորակր պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ: Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու անաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Posted in էկոլոգիա

իմ ապագա միջավայրը

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիան մարդու առողջության և բարգավաճման համար անհրաժեշտ է, քանի-որ դրա ուսումնասիրությունն է տալիս բնության պահպահման և մաքրության մասին։

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

  • Միջավայրը մեծ ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Միջավայրը մարդկության միակ աղբյուրն է օդի, ջրի և այլ այդպիսիի կարիքների։ Միջավայրի մաքրությունը մեծ ազդեցություն ունի օդի որակի և եղանակի վրա։ կարևոր է նաև մարդու ֆիզիկական, ինչպես նաև հոգեկան առողջության համար։

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

մեկ մարդու միջամտությունը փոքր ազդեցություն ունի միջավայրի վրա, բայց դա չի նշանակում որ պետք չէ հետևել բնության կանոնների՝ ստեղծել հնարավորինս քիչ աղբ, խնայել ջուրը, և այլն։
Շատ մեծ ազդեցություն են թողնում մեծ ընկերությունները, գործարանները։

4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

լավ բան չի սպասվում։ Բնության մեջ ապրող կենդանիների և բույսերի քանակը քչանում են, տեղի է ունենում նաև կլիմայի փոփոխություն՝ որոշ տեղերում եղանակը վատն է, օդի որակը գնալով վատանում է։

Posted in էկոլոգիա

մեր միջավայրը

Բնությունն այն կենսական միջավայրն է, որը յուրաքանչյուր մարդ պարտավոր է պահպանել, վերականգնել և խնամքով օգտագործել, շրջակա միջավայրի հետ վարվելով այնպես, ինչպես կվարվեր իր սեփական տան հետ: