Posted in էկոլոգիա

ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա:

Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3•106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը (1կգ ածուխ): Հետևաբար նույն քանակի էներգիա տվող ԱԷԿ-ը ՋԷԿ-ի համեմատ զգալի պակաս վառելիքի կարիք ունի: Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն:

Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը:ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ թե ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը: Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ԱԷԿ-ները շրջակա բնակչության լիարժեք անվտանգության համար իրականացվում է պաշտպանություն հեռավորությամբ, այսինք` ԱԷԿ-ները կառուցվում են բնակավայրերից զգալի հեռավորությամբ, այնուամենայնիվ բնակչության առողջության վրա ազդեցությունից խուսափելն անհնար է:

Ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը: Դժվարությունն այն է, որ այսպիսի ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող արհեստականորեն չեզոքացվել: Առայժմ ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը դրանց տրոհումն է, որը կարող է տևել երկար տարիներ: Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող թափոնները պետք է հուսալիորեն թաղվեն այդ նպատակով հատուկ հարմարեցված խցերում:Որոշ երկրներ. մասնավորապես Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, իրականացնում են թափոնների թաղում հատուկ կոնտեյներում`իջեցնելով դրանք ծովերի և օվկիանոսների հատակները: Թափոնների թաղման այսպիսի եղանակը կոնտեյներների քայքայման դեքում ահռելի վտանգ են ներկայացնում ծովերի ու օվկիանոսների ռադիոակտիվ աղտոտման առումով

Leave a comment