Posted in Ճամփորդություններ

Դեպի Արատես

Օգոստոսի 28-ին, ժամը՝ 12:00,  սկսվեց մեր ճամփորդությունը։ Մեր առաջին կանգառը եղավ Ջրովանքը։ Այնտեղ հասնելու համար մենք բավականին երկար քայլեցինք։ Հետո ետ վերադարձանք և շարունակեցինք ճանապարհը։ Մի քանի ժամ անց հասանք Արատես, ճամպրուկները դասավորեցինք սենյակներում և քայլելով հասանք Արատեսի վանք։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի մոտ։ Առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք ու գնացինք Արատես՝ գետի հոսանքին հակառակ քայլելու․ տպավորիչ էր։ Հոգնած, թրջված վերադարձանք, ճաշեցիք։ Հետո հավաքեցինք սալոր և համեղ կոմպոտ պատրաստեցինք մեր ուսուցչուհիների հետ։ Հաջորդ օրը նախաճաշեցինք, հավաքվեցինք և վերադարձանք։

Leave a comment