Posted in Ճամփորդություններ

դեպի Իջևան

Օր՝ 1️⃣
Առավոտյան ժամը 10-ին շարժվեցինք դպրոցի երթուղայինների մոտից: Ամբողջ ճանապարհի ընթացքում խոսեցինք և խաղացինք խաղեր: Նախաճաշեցինք Սևանում, Քայլեցինք դեպի Լաստիվեր։ Մենք մի քանիսով առաջ անցանք, երգելով-պարելով հասանք Լաստիվերի Անապատը:  ամենահավվեսը դա ճոճոնակն էր ծառերի արանքում, ջրվեժի վերևում: Նկարվեցինք, խաղացինք խոսեցինք ու բարձրացանք արդեն դեպի մեքենան: Միանգամից շարժվեցինք դեպի մեր հյուրատուն։ Գնացինք տեղավորվեցինք ճաշեցինք ու երեկոյան աղջիկներով ընկեր Վարդուհու հետ գնացինք երեկոյան Իջևանի զբոսանքի: 

🌅🌞🌅🌞

🌄🌞 🌄🌞

օր 2️⃣

Առավոտյան մենք արթնացանք լվացվեցինք պատրաստվեցինք ու գնացինք նախաճաշելու, նախաճաշելուց հետո մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Մակարավանք: եղանակը ահավոր անձրևոտ էր: Մակարավաքից հետո մենք գնացինք՝ Ծռվզի վանք (Ձորո-Մորո): ընթացքում արև էր դուրս գալիս: Վերադարձանք հյուրատուն ու գնացինք բոլորով VIAR (վիրտուալ իրականություն) խաղալու: VIAR-ից հետո թղթախաղով Cant Stop խաղացինք: Մինչ ուշ գիշեր խաղում էինք VIAR կամ թղթախաղ: Ընթացքում թեյ-սուրճ էինք խմում:

օր 3️⃣

Արթնացանք լվացվեցինք ու գնացինք խոհանոց նախաճաշի: Արդեն հավաքվեցինք ու լքեցինք մեր հյուրատունը: Առաջին կանգառը կատարեցինք՝ Դեբետ գետի և Իջևանի գետիկի խառնարանի մոտ: Մի փոքր հանգստացանք ու գնացինք՝ Աղավնավանք: Հաջորդ մեր կանգառը Տունն էր: Մեքենայի մեջ խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք տարբեր թեմաններից, ճանաչեցիք իրար ավելի մոտիկից:

Leave a comment