Posted in Ճամփորդություններ

մի հրաշալի օր

Ընկեր Քրիստինեի և ընկեր Հասմիկի հետ գնացինք Արմաղան լեռ: Ընթացքում ունեցանք մեկ կանգառ: Այնտեղ նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը: Սկզբում բարձրանալը հեշտ էր, բայց քիչ-քիչ սկսեց բարդանալ: Մենք անհամբեր ուզում էինք տեսնել գագաթը, քանի որ արդեն հոգնել էինք: բարձրանում էինք ավելի ու ավելի բարձր։ Ահա և այդ պահը մենք հաղթահարեցինք Արմաղան լեռը; Չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ինչ զգացողություններ ունեի: Ուզում էի զանգահարել ընտանիքիս ու ասել, որ ես վերևում եմ։ Ցավոք, կապ չկար։ Սարի գագաթին գտնվում էր փոքր լիճ, կողքին կար նորակառույց եկեղեցի: Տեսարանը ուղղակի աննկարագրելի գեղեցիկ էր: Այնտեղ հանդիպեցինք ճանապարհորդների, ծանոթացանք նրանց հետ, զրուցեցինք։ Նրանք պատմեցին, թե ինչպես են բարձրացել սարը։ Երբ ասացինք, թե քանի րոպեում ենք բարձրացել, նրանք զարմացան, քանի որ ճանապարհորդները գագաթին հասան երկու ժամում, իսկ մենք՝ 40 րոպեում։ սարը իջնելու ընթացքում բարձր տրամադրություն ունեինք, իրար օգնելով իջնում-սղում եինք ներքև։ ծիծաղում եինք, տարբեր պատմություններ հիշում։ Լուսանկարներն այժմ ինձ հիշեցնում են այդ հրաշալի օրը։

Leave a comment